BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անդրիս Կալնոզոլսը «Ես Օրացույցն եմ» գիրքը ներկայաց

Անդրիս Կալնոզոլսը «Ես Օրացույցն եմ» գիրքը ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ի հրավերով Հայաստանում է լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսը։ Նրա դեբյուտային վեպը՝ «Ես Օրացույցն եմ», մեծ աղմուկ է բարձրացրել իր երկրում՝ մեկ տարվա ընթացքում վերահրատարակվելով 5 անգամ։ Գիրքն առաջին անգամ է թարգմանվել ու հենց հայերեն։ Առաջիկա մեկ շաբաթ

Ավելի քան 20 տարի Անդրիս Կալնոզոլսը գրել է ու իր գրական պատառիկները թաքցրել, սպասել ճիշտ պահին ու այն գործին, որն իրեն ու իր երկրին մեծ հաջողություն էր բերելու։ Այդ տարիների ընթացքում տիկնիկային թատրոնի դերասան էր, ռեժիսոր, դրամատուրգ։ Եվ ահա Քովիդի ընթացքում գրում ու հրատարակում է իր առաջին վեպը՝ «Ես Օրացույցն եմ». «Երբ դադարեցի զբաղվել թատրոնով, սկսեցի գրել։ Սա իմ առաջին գիրքն է, և ուրախ եմ, որ առաջին թարգմանությունը հենց հայերենով է։ Այդ շրջանում մարդիկ կարդում էին։ Սկսեցին կարդալ նաև իմ վեպը, որը նրանց օգնում էր»։  

 Անդրիսը համոզված է՝ իր ու Հայաստանի միջև կա հոգևոր կապ ու այն շատ ամուր է։ Ահա թե ինչու որոշել է իր երկրորդ գիրքը սկսել գրել հենց Հայաստանում։ Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ՝ 2017-ին, երբ առաջին անգամ այցելեց մեր երկիր. «Երբ եկա Հայաստան, այդ ժամանակ նոր էի դուրս գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էի ծանր այրվածքներով։ Հետո դուրս գրվեցի ու մեկ ամիս եկա, մնացի Հայաստանում, ու ամեն օր կարծես կազդուրվում էի՝ այս երկրով, բնակիչներով»։  

                                                                     

Գիրքը լատվիերենից հայերեն է թարգմանել Նաիրա Խաչատրյանը։ Նա երեք տասնամյակ առաջ հենց Լատվիայում է գրական թարգմանության որակավորում ստացել. «Այս գործի հաջողությունն իր բացահայտ անկեղծությունն է, այն, որ հերոսն, ունենալով առանձնահատուկ խնդիրներ, կարողանում է ինքն իրեն օգնել, հանել դժվար հոգեվիճակից, և իր պես լքված մարդկանց էլ տանել իր հետևից»։  

Կյանքի նոր իմաստը փնտրող մարդկանց համար է «Ես Օրացույցն եմ» գիրքը, որը ըստ գրողի, կբժշկի հայ ընթերցողին այնպես, ինչպես իրեն Հայաստանն է ապաքինել տարիներ առաջ։   

Կարդացեք նաև

 

Տարածել