[CinemaStar] Ռուսական նոր էպիկական կենսագրական. «Գոգոլ: Սկիզբ»

August 31, 2017

Ռեժիսոր` Եգոր Բարանով
Դերերում` Ալեքսանդր Պետրով, Օլեգ Մենշիկով, Եվգենիյ Սիտիյ
Ժանր` արկածային, թրիլլեր, դրամա
Տևողությունը` 110 րոպե
Տարիքը` 16+
1829 թվական. երիտասարդ Նիկոլայ Գոգոլը դատական գրագիր է  աշխատում Կայսրի գրասենյակի երրորդ բաժնում: Նա արդեն սկսել է փորձեր կատարել գրականության մեջ, սակայն սեփական անտաղանդության մասին մտքերը ստիպում են նրան այրել իր գրվածքները: Սակայն շուտով ճակատագիրը նրան հանդիպեցնում է հայտնի հետախույզ Յակով Պետրովիչ Գուրոյի հետ, ով Պետերբուրգից ուղևորվում է կայսրության ծայրամաս, որպեսզի բացահայտի սարսափելի և տարօրինակ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Պոլտավյան նահանգում: Գոգոլը համոզում է Գուրոյին իր հետ վերցնել նրան, և ահա հանրահայտ հետախույզը և երիտասարդ օգնականը գալիս են առեղծվածային Դիկանկա գյուղ, որտեղ Գոգոլը պետք է ոչ միայն պայքարի մեջ մտնի չար ուժերիհետ այլ նաև գրի ռուսական գրականության ամենաբացառիկ գրքերից մեկը: