Ինչո՞ւ խելախոսները չեն վնասում ձեր երեխաներին

October 24, 2018

Հիմա շատ են խոսում այն մասին, որ ժամանակակից թվային տեխնոլոգիաները պատանիներին նյարդային և անուշադիր են դարձնում: Բայց մի անհանգստացեք, իրականում ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ:
Չնայած մամուլը հաղորդում է ամերիկացի պատանիների նյարդայնության աճի մասին, գործնականում չի ապացուցվել, որ կա այդպիսի համաճարակ: Հոգեկան խանգարման մասին վերջին լայնածավալ հարցումը երիտասարնդերի շրջանում անցկացվել է ավելի քան 10 տարի առաջ:
Կան մի քանի հարցումներ, որոնք հաղորդում են նյարդայնության աճի մասին, բայց դրանք հիմնված են տվյալների վրա, որոնք ստացվել են պատանիներից կամ նրանց ծնողներից: Միևնույն ժամանակ, հիվանդությունները սովորաբար չափազանցվում են, որովհետև պատասխանողները ընգծում են թույլ ընդգծվածություն, այլ ոչ թե կլինիկական նշանակալի համախտանիշներ:
Ինչո՞ւ է հայտնվել այն փաստը, որ պատանիները դառնում են ավելի նյարդային: Հնարավոր է, որ այդ հաղորդումները համաճարակային նոր հետազոտությունների առաջին ճյուղերն են: Կամ նյարդայնությունը աճել է միայն այն դեմոգրաֆիկական խմբերում, որոնց մամուլը ավելի մեծ ուշադրություն է դարձնում: Բայց ավելի հավանական է, որ նյարդայնության համաճարակը պարզապես միֆ է: Ավելի հետաքրքրական է, թե ինչո՞ւ են դրան բոլորը հավատացել:



Կարդացեք նաև.



«Կարծում եմ, որ ծնողները մտածում են թվային տեխնոլոգիաների վնասակարության մասին: Կա տարածված կարծիք, որ խելախոսները, համակարգչային խաղերը վնասակար են նյարդակենսաբանության և հոգեբանության տեսանկյունից»:
Եթե հավատանք սրան, թվում է, որ թվային տեխնոլոգիաների դարում ապրող և մեծացող սերունդը դատապարտված է հոգեբանական խնդիրներ ունենալուն: Այդ կասկածելի միտքը հիմնված է լուրջ թերություններով մի քանի հետազոտությունների վրա:
Մյուսներն ընդգծում են առցանց շփման և  հոգեբանական խնդիրների հետ կապը: Բայց սա ասում է ոչ թե պատճառների մասին, այլ միայն երկու երևույթների փոխկապակցության մասին: Ամենայն հավանականությամբ, նյարդային և դժբախտ պատանիները ավելի շատ են օգտագործում հեռախոսը, որպեսզի հեռու մնան տհաճ զգացողություններից:
Մեկ այլ հետազոտողներ մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ուսումնասիրել են վիդեոխաղերից կախվածություն ունեցող երիտասարդների ուղեղը և նկատել են միկրոկառուցվածքային փոփոխություններ: Բայց նորից անհասկանալի է, համացանցն օգտագործելու չարաշահո՞ւմ է, թե ի սկզբանե ներկա ռիսկի գործոն:
Այնպես որ մի նյարդայնացեք, որ ձեր երեխայի մոտ ինչ-որ մի բան այն չէ ամեն անգամ, երբ նա նյարդայնանում կամ նեղսրտում է:

lifehacker





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում