Երեխային խնամակալ վերցնող ընտանիքը 146 հազար դրամ կստանա
Գիշերօթիկի նախկին սան Անահիտ Վարդանյանը իր օրինակով է ցույց տալիս առանց ընտանիքի ապրելու դժվարությունները: Հիշում է մանկությունն ու պատանեկությունը, երբ չէին թողնում սովորել, տեղափոխում էին մանկատնից մանկատուն:
Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի առաջին տեղակալը համարում է, որ առաջին հերթին պետք է ապահովել բոլոր նախապայմանները, որ երեխաները
ապրեն կենսաբանական ծնողների հետ: Հետո պետք է վերակազմակերպեն շուրջօրյա
խնամքի հաստատությունները: Դրանք պետք է ցերեկային դառնան, քանի որ երեխան իրեն ավելի լավ կզգա ընտանիքում:
Կարդացեք նաև․
Ինչպես կառավարել օրը. խորհուրդ՝ աշխատող ծնողներին, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ
Փխրուն սերունդ. ինչպե՞ս են ծնողներն իրենց երեխաներին դարձնում անկենսունակ ու դժբախտ
Ինչպե՞ս երեխային սովորեցնել չկորել և ի՞նչ անել, եթե երեխան կորել է
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ուշադրություն է դարձնում հիվանդության պատճառով մանկատներում հայտնված երեխաներին:
Այն ընտանիքները, որոնք խնամակալության
տակ կվերցնեն երեխային, ամիսը 146 հազար դրամ կստանան: Բայց մինչև ընտրվելը, կան հատուկ պահանջներ՝ ընտանիքը պետք է դասընթացներ անցնի ու պարզի՝ բավարար հմտություններ ունի՞ արդյոք, և հուզական պահ պետք է
ապահովել՝ պարզելու համար թե երեխան և ծնողը համապատասխանո՞ւմ են իրար: Դա կարվի հատուկ
սոցիալական աշխատողների
օգնությամբ:
Հեղինակ՝ Ալլա Դավթյան
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)