BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Ամփոփիչ] 2021-ին Newmag-ը ներկայացրել է 10 գիտահա

[Ամփոփիչ] 2021-ին Newmag-ը ներկայացրել է 10 գիտահանրամատչելի ժանրի գիրք

newmag-y-n

Իր եռամյա գործունեության ընթացքում Newmag-ը հրատարակել է մի քանի տասնյակ ծանրակշիռ, շոշափելի ու ֆունդամենտալ նշանակության գիտահանրամատչելի գրքեր։ Այս ժանրում էր, որ ներկայացրեցինք Յուվալ Նոյ Հարարիի եռահատորը, Թաներ Աքչամի, Նիլ Ֆերգյուսոնի գրքերը, ինչպես

2021-ին Newmag-ը հրատարակեց Թաներ Աքչամի 2-րդ գիրքը՝ «Խայտառակ արարքը»։ Մեկ տարի առաջ հրատարակել էինք նրա «Սպանության հրամանները»։ Ինչու են Թաներ Աքչամի գրքերը կարևոր և միշտ ուշադրության կենտրոնում։ Թուրք պատմաբանի ուսուցիչը հայ էր՝ Վահագն Տատրյանը, և նա արևմտյան ակադեմիական միջավայրում էր ապրում ու գործում։ Այս երեք գործոնները նրան հնարավորություն են տվել տեսնելու թուրքական, հայկական, արևմտյան ընկալումները, հասկանալու պատկերն ավելի լայն և բոլոր կողմերից։ Նա դեռ 1990-ականներից արդեն փայլում էր գիտական հոդվածներով, հանդես էր գալիս կոշտ դիտարկումներով ու ելույթներով՝ աշխարհի ուշադրությունը սևեռելով Ցեղասպանության թեմային:

                                                    

Հայոց ցեղասպանության թեման արծարծվում է 2021-ին գիտահանրամատչելի մեր մյուս գրքում՝ «Հրապարակն ու Աշտարակը»։ Հեղինակը Նիլ Ֆերգյուսոնն է, նրա «Մեծ անկում» գործը հրատարակել էինք 2020-ին։ «Հրապարակն ու Աշտարակը» ֆունդամենտալ աշխատություն է, որը պատմական, քաղաքական ու ֆինանսական փաստերը ցույց է տալիս բոլորովին նոր դիտանկյունից: Հետազոտողներն այն համարում են Ցանցերի մասին առաջին գլոբալ ուսումնասիրությունն աշխարհում։ Ովքեր են կամ որոնք են մարդկանց այդ խմբերը, որոնց անվանում են ցանցեր. հենց այս հարցի հետքերով էլ տասնամյակների ընթացքում Նիլ Ֆերգյուսոնը կատարել է հետազոտական աշխատանքը։ 

                                                       

Գիտահանրամատչելի-2021 աշխատություններից է Գոհար Մանուկյանի «100 տարվա մարդասիրություն» գիրքը։ Ավելի քան երկու տարի Newmag-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ ուսումնասիրել է բոլոր աղբյուրները, հավաքել ու առանձնացրել կառույցի վերաբերյալ եզակի տեղեկություններ և փաստավավերագրել մեկ գրքում: 1920-ից՝ իր ստեղծումից ի վեր կազմակերպությունը մարդասիրական ծրագրերով ու իր կամավորների հետ ամենախոցելիների կողքին է՝ թեթևացնելով մարդկային տառապանքն ու կարիքները։ Արխիվային նյութերն ու լուսանկարները հեղինակը գտել ու հավաքել է անհատներից, արխիվներից ու թանգարաններից: Ու չնայած գիրքը վավերագրական է, լի փաստերով ու թվերով, ոճը զեկուցագրային ու արխիվային չէ. պատմողական է։

                                                           

2021-ին հրատարակչությունն առաջին անգամ ներկայացրեց փիլիսոփայական գիրք՝ Ալան Բադիուի «Դարը»։ Ֆրանսիայի ժամանակակից ու ամենահայտնի փիլիսոփայի հիմնական աշխատությունն է, որտեղ նա շոշափում է 20-րդ դարի հիմնախնդիրները։ Ահա թե ինչ են գրում համաշխարհային պարբերականները Բադիուի այս աշխատության մասին։ Ըստ Ֆիգարոյի, սա աշխատություն է մեր դարի վերջնահաշվարկի մասին։ «Դարը» վերաձևակերպում է անցած դարի քաղաքական կրքերը, որոնք չեն մարում նույնիսկ կոմունիստական ուտոպիայի ավարտից հետո։ «Դարը» գիրքը հիմնված է նրա 13 տեքստերի՝ դասախոսություններ վրա։ Բադիուն այս գրքում որևէ մեկին վերջնական մեղադրանք չի ներկայացնում, այլ պարզապես բացում է 20-րդ դարի գործը։ 

                                                       

Մալեվիչի «Սև քառակուսին» արվեստաբանության վերաբերյալ Newmag-ի առաջին գիրքն է։ Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով Newmag-ը ներկայացրել է ռուս նկարիչ, ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալեվիչի գիրքը։ Սև քառակուսի, որը մերժեց հինն ու դարձավ նորի սկիզբը: Քառակուսին դարձավ իսկական մանիֆեստ, 20-րդ դարի գլխավոր ստեղծագործություն, շրջադարձային կետ՝ անցյալում թողնելով դասական արվեստը։ Մալեվիչի գործերն առանց սահմանների, կանոնների, բայց միտք ու բովանդակություն ունեցող գործեր են: Հենց նա էր, որ գեղանկարչության նոր ձև բերեց՝ սուպրեմատիզմը։ Գրքում նրա հռչակագրերն են,մանիֆեստները, հոդվածները։ Եվ պարզաբանում այն տարածվածհարցերին՝ ինչու սև ու ինչու քառակուսի։

                                                     

Հեղափոխական, յուրօրինակ ձեռագրով, նոր խոսքով գործերի հեղինակ է հայ ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանը։ 1960-70-ականներին Երևանի ճարտարապետության ամենավառ ժամանակաշրջանն էր: Հենց այդ ժամանակ էլ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը ճարտարապետների թիմի հետ միասին կարողացավ 15 տարում Երևանը վերածել մոդեռնիստական քաղաքի։ Ամենավառ դեմքերից մեկը, որին վստահում էր Հասրաթյանը, Ֆենիքս Դարբինյանն էր։ Նրանց նախաձեռնությամբ արդիականացվեց Երևանի կենտրոնը, վերակառուցվեց՝ «Անի» հյուրանոցը, Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին Մեծ շատրվանով։ Հայ ճարտարապետության մոդեռնիզմի  ոսկե փուլի մասին է Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան» գիրքը, որը Newmag-ը հրատարակեց Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ։

                                                                 

Newmag-ը սովորաբար հրատարակում է գործեր, որոնք նաև մեր ժամանակների հերոսների, դեմքերի մասին են, որոնք նոր սերունդի համար կարող են դառնալ մոտիվացիայի աղբյուր։ Այդպիսի գրքերից է «Իլոն Մասկը»։ Աշխարհի #1 նորարար, գյուտարար ու խարիզմատիկ միլիարդատիրոջ մասին պատմող գրքի հեղինակն Էշլի Վենսն է՝ ամերիկացի մրցանակակիր լրագրող և սյունակագիր: Ըստ Washington Post-ի, Էշլի Վենսը հրաշալի բացահայտում է Մասկի յուրահատուկ անհատականությունը, նորարարության հանդեպ անհագ ծարավը և դժվարությունները հաղթահարելու բացառիկ ունակությունը: Իլոն Մասկի կենսագրությունը լույս է տեսել 2015-ին: Գիրքը թարգմանվել է 40 լեզվով, վաճառվել ավելի քան 2 միլիոն օրինակ: 2021-ին Time ամսագիրը Մասկին ճանաչեց «Տարվա մարդ»։

                                                              

Նախորդ տարի էլ «Տարվա մարդ» տիտղոսին արժանացած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասին ևս Newmag-ը ներկայացրեց գիտահանրամատչելի գիրք։ Հայտնի լրագրող Էվան Օզնոսը գործի դնելով իր մասնագիտությունը՝ լրագրությունը, կարողացել է համակողմանի ներկայացնել նախագահի կերպարը։ Նա պատկերում է նախագահի՝ 2020 թվականի արտասովոր ընտրության բնույթն ու նշանակությունը։ «Ջո Բայդեն» գիրքը հիմնված է հեղինակի ծավալուն հարցազրույցների վրա։ Նա սերտ շփման արդյունքում կարողացել է հետաքրքիր մանրամասներ պեղել Բայդենի ու նրա ընտանիքի անդամներից։ Մյուս զրուցակիցներն են նախագահ Բարաք Օբաման, Քորի Բուքերը, Էմի Կլոբուշարը, Փիթ Բութիգիեգը և բազում ակտիվիստներ, խորհրդականներ, ընդդիմադիրներ. ավելի քան 100 մարդ։

                                                        

Նախագահների, նրանց կեղծ ու իրական օրակարգերի, ծածուկ նախագծերի, ժամանակակից Ռուսաստանի վերջին 20 տարիների պատմության մասին է «Կրեմլի ամբողջ շքախումբը» գիրքը։ ԱՊՀ ամենաաղմկահարույց բեսթսելլերի հեղինակի՝ Միխայիլ Զիգարի գիրքը Newmag ներկայացրեց հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով: Զիգարն ապշեցուցիչ փաստերով, արխիվային փաստաթղթերով, բացառիկ հարցազրույցներով բացահայտում է Կրեմլի քաղաքական խոհանոցը։ Գիրքը արդեն թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով, վաճառվել է ավելի քան 100 հազար օրինակ, Հայաստանում ևս այն սպառվեց մի քանի օրում:

                                                        

Գիտահանրամատչելի-2021-ն ամփոփենք Միլթոն Ֆրիդմենի  «Կապիտալիզմ և ազատություն» տնտեսագիտական աշխատությունով։ Ֆրիդմենը համարվում է Ադամ Սմիթի գաղափարախոսության շարունակողներից, և լիբերալիզմի տեսության զարգացնողներից մեկը: «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը Միլթոն Ֆրիդմենին դարձրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նրա գաղափարները փոխեցին աշխարհը, առաջարկած թեզերը համարվեցին հեղափոխական: Ֆրիդմենը հզոր քարոզիչ էր, հմայիչ, եռանդուն և սրամիտ, ով հստակ պատկերացնում էր, թե որն է քաղաքականության վրա ազդելու լավագույն միջոցը: Նրա առաջարկած թեզերն օգնել են նաև մեր երկրին, մինչև այսօր աշխարհի տարբեր ղեկավարներ մեջբերում ու ուղեցույց են համարում նրա թեզերը։

                                                           

Կարդացեք նաև

2021-ին Newmag-ը ներկայացրել է կրկնակի շատ գիրք, քան 2020-ին (տեսանյութ)

Տարածել