Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն Կրտսերին անվանում են եւ՛ խիստ բախտավոր, և՛խիստ անբախտ մարդ։ Նա 50 տարի շարունակ քաղաքական կայուն կարիերա է արել եւ հասել է Սպիտակ տուն։ Միաժամանակ այդ վերելքն ուղեկցվել է անձնական ծանր կորուստներով, հիասթափություններով ու տառապանքով։
Հայտնի լրագրող Էվան Օզնոսը միաձուլում է բարձրակարգ լրագրությունն ու ավելի ընդարձակ կոնտեքստը։ Նա ներկայացնում է նախագահի՝ 2020 թվականի արտասովոր ընտրության բնույթն ու նշանակությունը։ Գիրքը հիմնված է հեղինակի ծավալուն հարցազրույցների վրա։ Հեղինակը սերտ շփվել է Բայդենի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Նրա զրուցակիցներն են եղել նախագահ Բարաք Օբաման, Քորի Բուքերը, Էմի Կլոբուշարը, Փիթ Բութիգիեգը եւ բազում ակտիվիստներ, խորհրդականներ, ընդդիմադիրներ. ավելի քան 100 մարդ։
Այս գիրք-դիմանկարը լույս է սփռում Բայդենի երկար ու իրադարձություններով հարուստ կարիերայի վրա։ Բայդենը Սենատում է, հետո, որպես Օբամայի փոխնախագահ, 8 տարի Սպիտակ տանն է։ Նախագահական մրցավազքը Հիլարի Քլինթոնին զիջելուց հետո Բայդենը հաղթահարում է քաղաքական ամայությունը, Դոնալդ Թրամփին ձեռնոց նետելու և Քամալա Հարիսին փոխնախագահ նշանակելու որոշում է կայացնում։
Այս երանգավորված դիմանկարում հեղինակը Բայդենին ներկայացնում է իր թերություններով ու վճռականությամբ։ Բայդենը ներկայանում է որպես ողբերգությունների ու տառապանքների միջով անցած մի մարդ, որն այս պատմական ժամանակահատվածում զարմանալիորեն համապատասխանում է իր պաշտոնին։