Մարգարեթ Միտչել. «Քամուց քշվածների» սեքսուալ կամավորը

October 6, 2016

Մարգարեթ Միտչելի «Քամուց քշվածները» 20-րդ դարի ամենաընթերցված գրքերի ցանկում է։ Այն կարդացել է 33 միլիոն մարդ։ Մարգարեթ Միտչլեը ծնվել է Ատալանտայում, Ջորջիա նահանգում: Պուլիցերյան մրցանակի է արժանացել «Քամուց քշվածների» համար։ Վեպի հիման վրա Վիվիեն Լիի ու Քլարք Գեյբլի մասնակցությամբ ֆիլմը համարվում է դասական։
Ահա ամենն, ինչ, հավանաբար, չգիտեք ամենականացի ու ամենազգացմունքային վեպի ու նրա հեղինակի մասին։
1. Երբ Միտչելը 3 տարեկան էր, նրա շրջազգեստը այրվում է արդուկից։ Դա կրկնվում է անընդհատ։ Մայրը ստիպված էր աղջկան տղայի անդրավարտիք հագցնել։ Այդ տեսքի համար աղջնակին տալիս են Ջիմի անունը։ Մինչև 14 տարեկանը Մարգարեթը «Ջիմի» անունով տղա էր։
2. Միտչլեը սկսել է գրել վաղ տարիքից։ Կարում էր իր օրագրերը և կազմում դրանք։ 8 տարեկանում ուներ իր սելֆմեյդ հրատարակչությունը, որին տվել էր Urchin Publishing Co անվանումը։ Հետագայում Մարգարեթը իր գրքերը գրում էր հենց իր կարած օրագրերում։
3. Հասունության տարիքում Միտչելը վեպ է գրում գիշերօթիկ դպրոցի աղջիկների մասին։ Միտչելի առաջին այդ գիրքը՝ «Մեծ քառյակը», կորած է համարվում։ Ապագայում գրողն ինքն էլ է իր ստեղծագործություններից մի քանիսը վերացրել, որոշներն էլ կորել են նրա մահից հետո։
4. Անզգա ու անտարբեր աշակերտ էր։ Դրա համար Միտչելին ուղարկում են հոգեբուժարան։ Բայց երբ նրա մայրը 1918-ին մահանում է հարբուխի համաճարակի ժամանակ, Միտչելը դուրս է մնում դպրոցից և սկսում է տան գործերով զբաղվել։ Հոր և եղբոր խնամքը մնում է նրա ուսերին։
5. Մարգարեթ Միտչելն իրեն անվանում էր «անբարեխիղճ սիրախաղ անող» և Ատալանտայի սոցիալական շրջաններում հայտնի էր իր կոկետությամբ։ 1922-ին անկախ լրագրող Փոլի Փիչթրին գրել է Միտչելի մասին.
«Նա ուներ իր խիզախ կյանքը։ Մահու չափ սիրահարված տղամարդիկ նրա շրջապատում չափազանց շատ էին»։
6. 1920-ականների սկզբին Միտչելը սկսում է Նյու Յորք Սիթիի գրախանութներից գնել միմիայն էրոտիկ գրականություն։ Նա հետաքրքրված էր սեքսուալ փորձառության բոլոր տարբերակներով։ Այդ ընթացքում արդեն գրում էր «Քամուց քշվածները»։
7. Մարգարեթը կոճի վնասվածք է ստանում, ինչը վերջ է դնում լրագրողի` նրա կարիերային։ Ապաքինման ընթացքում նրա ամուսինը՝ Ջոն Մարշը, գրեթե դատարկում էր գրախանություները` Միտչելի համար գրքեր գնելով։ Մի օր էլ բարկանում է և գնում է Remington Portable No3 գրամեքենա։ Առաջարկում է կնոջը գրել սեփական գրքերը։ Միտչելն անմիջապես գործի է անցնում։
8. Մոտ 14 հազար դերասանուհի է քասթինգ անցել Սքարլեթ Օ'Հարայի դերակատարման համար, միայն 400-ն են հրավիրվել ընթերցանության փուլին։ Իսկ Վիվիեն Լին նրանց թվում չէր։ Նա ուներ ամենակարևոր քվեն` Մարգարեթ Միտչելն էր իր ձայնը տվել նրան և անձնապես հաստատել դերը։
9. Երկրորդ աշխարհամարտը ոգեշնչում է Միտչելին։ Նա դառնում է Ամերիկայի Կարմիր Խաչի կամավոր։ Նրա ամենամեծ օգնությունը հոսպիտալում զինվորների համար նրանց ընտանիքներին քաջալերող նամակներ գրելն էր։
10. Միտչելը հովանավորում էր Ատալանտայում հակաօդային ռազմանավի շինարարությունը, որը օգտագործվելու էր Միդվեյի ճակատամարտում։ Այն խորտակվեց Գուալականալի մարտում։ Մարգարեթը միջոցներ է տրամադրում երկրորդ ռազմանավի շինարարության համար։ USS Atalanta-ն ստեղծվեց 1944-ի փետրվարի 6-ին։ Այն նույնպես խորտակվեց այս անգամ թեստային պայթեցումների ժամանակ՝ 1970-ին Սան Կլեմեն կղզում։