1000 երգերի, 14 գրքերի հեղինակը, 60 ֆիլմերի դերասանն ու փխրուն սրտով մեծ հայը

October 1, 2021

3 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 2019-ից սկսած նրա մահվան և ծննդյան օրերին Newmag-ը ներկայացնում է Ազնավուրի գրքերը հայերենով: Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նրա արդեն 6-րդ հուշագրության շնորհանդեսը: Փոքր մարմնով արվեստագետի համար գրելը նշանակում էր փոխել, ստեղծել, քանդել: Այսպես նա բացատրում էր գրելու գաղտնիքներն ու նրբությունները: Իր գրքերը թեթև կյանքի մասին չեն: Իր բոլոր պատմություններում արտահայտված է տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Newmag-ը նրկայացնում է 15-ը հետաքրքիր փաստ Մեծ արտիստի մասին:

Ազնավուրի իրական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան էր: Հետագայում նա փոխել է իր անունը` Շառլ:

Շառլն առաջին անգամ հանդես եկավ ընդամենը 3 տարեկանում: Նա հաճախում էր դերասանական դասերի, բայց որոշ ժամանակ անց թողնում է դրանք, հետևելու իր տարերքին: Սկզբնական շրջանում Ազնավուրին դժվարություններ էին սպասում, բայց նա ծնվել էր մեծ շանսոնյե դառնալու համար:

9 տարեկանից Ազնավուրը երգում էր սրճարանում: Երբ Գերմանիան օկուպացնում է Փարիզը, հայրը կամավորական ջոկատի շարքերում կռվում էր առաջնագծում: Այդ ժամանակ Շառլն ընտանիքի միակ աշխատողն էր:

20 տարի. ահա այսքան տևեց Շառլ Ազնավուրի փառքի ճանապարհը. սուլոցներ, ծաղրանք: Շառլն ամեն ելույթից հետո իր մեջ ուժ էր գտնում նորից ու նորից բարձրանալ բեմ: Մի օր նա ամբողջ աշխարհին ստիպեց լսել ու սիրել իրեն:

Ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»:

Էդիթ Պիաֆը Շառլի և Պիեռ Ռոշեի դուետից հետո 1946 թվականին իր հետ տարել է համերգային շրջագայության: Դրանից հետո էլ սկսվում է շանսոնյեի պրոֆեսիոնալ կարիերան:

Էդիթի պատվերով Ազնավուրը քթի վիրահատություն է անում: ժամեր առաջ Պիաֆը կարծես զղջում է, նայում Շառլին, ու ասում, որ քիթը կարծես այդքան էլ վատ չէ. քմահաճությունն այդ անգամ ուշացած էր. Շառլը գնում է վիրահատության` այդկերպ փորձելով փախչել աշխարհից ու իրեն շրջապատող մարդկանցից:

1950 թվականին կայացած երգիչ դառնալուց հետո Շառը փոխում է «յան»-ով վերջացով Ազնավուրյան ազգանունը:

40 տարեկանում երգիչն արդեն 1000 երգ ուներ:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Շառլը ստեղծումը «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը, որը գործում է մինչև այսօր:

1977 թվականից Ազնավուրն ապրում էր Շվեյցարիայում` լճի ափին գտնվող առանձնատանը: Այնտեղի հարկերն ամենացածրն էին։

2017 թվականին Հոլիվուդի Փառքի արահետում բացվում է Շառլ Ազնավուրի աստղը, որը 2618-րդն էր աստղերից:

Ազնավուրն ամուսնանում է 3 անգամ և ունենում 6 երեխաներ: Իր վերջին կնոջ` Ուլլայի հետ նրանք ապրել են 47 տարի:

Շառլ Ազնավուրը ձիթենիներ էր աճեցնում Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ալպիյի առանձնատան  3 հա հողամասում, որի մուտքին այցելուներին դիմավորում էր «Երևանի այգի» վահանակը: Տարեկան 300-500 լիտր ձեթ էր ստանում: Այն երբեմն էլ հայտնվում էր Ելիսեյան պալատի սեղաններին:

Հայտնի ֆրանսահայ շանսոնյեին սիրել ու սիրում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերն ու երաժշտության սիրահարները:

Հայտնի ֆրանսահայ շանսոնյեին սիրել ու սիրում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերն ու երաժշտության սիրահարները: Նա թողել է ստեղծագործական մեծ ժառանգություն՝ 14  գիրք, որտեղ նրա կյանքի փիլիսոփայությունն ու պատմություններն են, 9 լեզվով կատարված 1400 երգ, 91 երաժշտական ալբոմ, 90 ֆիլմ, բազմաթիվ հարցազրույցներ և համերգներ: Նրա գրքերից «Վերջին դուռը», «Կյանքից կառչած», «Հայրս՝ այդ հսկան», «Քանի սիրտս բաբախում է», «Մեղմ շշուկով» Newmag-ն արդեն հայերեն է թարգմանել: Եկող շաբաթ լույս կտեսնի Ազնավուրի «La Boheme. Անցած օրեր» գիրքը: