Չվախենաս ամուսնանալուց կամ հակառակը՝ չամուսնանալուց. տատիկի նամակը թոռնուհուն

May 24, 2017

Սիրելիս, այս նամակը ես  կարող էի քո մայրիկին գրել դեռ 25 տարի առաջ, բայց այն ժամանակ ես 25 տարեկան էի, և միայն կենցաղային հարցերի մասին էի մտածում՝ ինչպե՞ս կերակրել ընտանիքիս անդամներին, ինչպե՞ս հասցնել դստերս տանել մաքուր օդի և հասնել համալսարան: Մայրիկդ գիշերները չէր քնում, անվերջ լաց էր լինում, իսկ  պապիկդ գիշերային հերթափոխով էր աշխատում և չէր կարողանում ինձ օգնել: Հիմա ես 50 տարեկան եմ, կյանքի մեծ փորձ եմ ձեռք բերել, ինչն ուզում եմ փոխանցել քեզ: Ես չեմ պնդում, որ ամեն ինչ գիտեմ կյանքի մասին, բայց վերջ ի վերջո, ես քո տատիկն եմ և ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես: Իմ խորհուրդներն ու խրատները  քեզ չեն խանգարի:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ԸՆԿՆԵԼՈՒՑ


Հեծանիվ , չմուշկներ քշիր ու մի՛ վախեցիր ընկնելուց: Կցավի, բայց դու դրա շնորհիվ կդառնաս արագաշարժ և վեր կկենաս այն ժամանակ, երբ լաց լինես:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԿԱՐԾԻՔԴ


Դու պարտավոր չես լռել, երբ ինչ-որ բան քո սրտով չէ կամ դու համաձայն չես ինչ-որ բանի հետ: Մի թաքցրու կարծիքդ ո՛չ հանուն ընկերության կամ  ո՛չ հանուն սիրո: Եթե քեզ չեն լսում, կամ պահանջում են, որ դու լինես լոյալ, ուրեմն  գրողի ծոցն ուղարկի այդպիսի սերն ու ընկերությունը:

ՉԱՄԱՉԵ՛Ս ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒՑ


Միայն ուժեղ աղջիկներն են ունակ ընդունել սեփական սխալներն ու ներողություն խնդրել, իսկ ես շատ եմ ուզում, որ դու մեծանաս հենց այդպիսին: Դժվար է ասել.«Ների՛ր, ես սխալվել եմ: Ինչպե՞ս շտկել իրավիճակը», բայց պետք է սովորել դա, ու դու այդ ժամանակ ոչ ոք քեզ չի հաղթի:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ՎԱՏ  ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ


Երկուսն այդքան էլ վատ գնահատական չէ: Այն ցույց է տալիս քո թույլ կողմերը: Դու կիմանաս, թե հատկապես ինչի վրա պետք է աշխատել: Ցածր գնահատականը չի նշանակում, որ դու հիմար ես: Այն ուղղակի գործողության մոտիվացիա է:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ՀԱՅՏՆԻ ՉԼԻՆԵԼՈՒՑ


Մինչև բոլոր հայտնիները տարբեր խնջույքների կմասնակցեն կամ ժամերով կմնան համացացում ու լուսանկարներ կտեղադրեն, դու լավ կրակել, ձիավարել , երգել ու պարել կսովորես: 18 տարեկանում այդ հայտնիները դեռ համակարգչի առջև նստած կմնան, իսկ դու հնարավոր է աշխարհով մեկ ման գաս:  

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ՏԱՐՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼՈՒՑ


Քո տատիկն էլ չի վախենում:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ՍԻՐԱՀԱՐՎԵԼՈՒՑ


Միևնույնն է, դա մի օր պատահելու է քեզ հետ, հակառակը, ուրախացի՛ր, որ մեծացել ես:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՒՅՐԻՑ


Հավատա՛ տատիկիդ, դա հրաշալի է: Մի վախեցիր, բոլոր կանայք հրաշալի համբուրվում են, դա մեր արյան մեջ է:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ՝ ՉԱՄՈՒՍԱՆԱՆԱԼՈՒՑ


Երբ մեծանաս, ոչ ոքի չի հետաքրքրելու՝  քո մատին ամուսնական մատանի կա՞, թե՞ ոչ: Բայց եթե դու որոշես, որ ամուսնական կյանքը քեզ համար է, աշխատիր գտնել քո կեսին, և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի: Նույնիսկ ամենուր թափթված զուգագուլպաները հունից չեն հանի, փոխարենը կլինի մեկը, ով կմերսի երեկոյան կամ շանը ման տվող կլինի:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ


Չեմ խաբի, շատ ցավոտ է, բայց դա ամենահրաշալի բանն է, որ կարող է պատահել յուրաքանչյուր կնոջ կյանքում:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼՈՒՑ


Կյանքում ամեն ինչ պատահում է, կարևորը  չընկճվես ու չփակվես: Ամուսնալուծությունը կյանքի  վերջ չէ, այն ինչ-որ բանի սկիզբ է, ու ամենայն հավանականությամբ՝ հետաքրքիր սկիզբ:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ


Երբեմն մենակ մնալը նույնիսկ օգտակար է, նույնիսկ կարելի է վայելել,  բայց այն չպետք է երկար տևի, ես մեր ընտանիքը լավ գիտեմ:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ԱՐՏԱՍՍՎԵԼՈՒՑ


Արցունքներն ուժեղացնում են: Ես ուժեղ եմ, և անում եմ այն, ինչ ուզում եմ: Կուզեմ՝ լաց կլինեմ, կուզեմ ՝ կծիծաղեմ, կուզեմ՝ զուգագուլպաներս կշպրտեմ տնով;

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ՆՈՐ ԲԱՆ ՓՈՐՁԵԼՈՒՑ


Մի մտածիր տարիքի ու այն մասին, թե ինչ կասեն մարդիկ: Կյանքից վերցրու ամենալավը, և կարևոր չէ, թե որքան անհեթեթ է քո ցանկությունը:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ԾԵՐԱՆԱԼՈՒՑ


Տարիքի հետ դու ավելի շատ բան կգնահատես կյանքն ու ավելի շատ կսիրես հարազատներիդ: Հետո էլ հնարավոր է դու նամակ գրես թո թոռնիկներին:

ՉՎԱԽԵՆԱ՛Ս  ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻԴ ԿԱՐՑՆԵԼՈՒՑ


Ես երկար եմ մտածել՝ արժե՞ արդյոք գրել սա, բայց կորուստներն անխուսափելի են: Հարազատները հեռանում են, բայց սերը չի անհետանում:
Ես սիրում եմ քեզ
Քո՝ Տատիկ