5 բնական մեթոդ, թե ինչպես խնամել մազերը

October 1, 2014

1. Չոր մազերի համար կարելի է օգտագործել կես բաժակ կեֆիրի և մեկ թեյի գդալ գերչակի, ձիթապտղի կամ կռատուկի յուղի խառնուրդը` մեկ ձվի դեղնուցով: Քսեք այն մազերին, գլխարկ հագեք և պահեք մեկ ժամ, ապա լվացեք տաք ջրով: Սա չոր և շուտ կոտրվող մազերը վերականգնելու համար արդյունավետ միջոց է:
2. Յուղոտ մազերի համար արդյունավետ կարող է լինել կեֆիրով դիմակը: Այն ստանալու համար անհրաժեշտ է 150մլ կեֆիրին խառնել մեկ ճաշի գդալ մանանեխի չոր փոշի, մեկ ձվի դեղնուց, մեկ թեյի գդալ մեղր և նուշի կամ կռատուկի յուղ, ապա` մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Լավ խառնելուց հետո դիմակը քսեք մազերին, գլուխը ծածկեք թաղանթով կամ գլխարկ հագեք: Կես ժամից հետո լվացեք տաք ջրով:
3. Կարելի է պատրաստել նաև ունիվերսալ դիմակ նորմալ մազերի համար: Պետք է մեկ բաժակ եռացրած և սենյակային ջերմաստիճանում սառեցված կաթին խառնել երկու ճաշի գդալ կեֆիր, 1-2 օր այն պահել տաք տեղում, ապա քսել մաքուր, խոնավ մազերին, պահել կես ժամ և լվանալ տաք ջրով՝ առանց շամպունի: Կարելի է սա կրկնել օրը երկու անգամ:
4. Երկու ճաշի գդալ երիցուկի կամ նարգիզի չորացրած ծաղիկներին ավելացրեք 3 ճաշի գդալ կեֆիր: Ստացված խառնուրդն անհրաժեշտ է եռացնել 200մլ ջրով և ավելացնել մեկ ձվի դեղնուց: Բնական այս դիմակը կարող է կանխարգելել մազաթափությունը: Այն օգտակար է հատկապես գունաթափումից վնասված մազերի համար:
5. Երկատվող մազերը վերականգնելու համար արդյունավետ է յուղոտ կեֆիրի, մեղրի և ձվի դեղնուցի խառնուրդը, իսկ թեփի դեմ կարելի է պայքարել կեֆիրի, սև հացի թեփի և ձիթապտղի յուղի խառնուրդով: Մազերի աճը խթանելու համար կես բաժակ կեֆիրին ավելացրեք 4 թեյի գդալ սննդային խմորիչ և մեկ ճաշի գդալ մեղր: Դիմակը կարելի է դնել մազերին տասն օրը անընդմեջ: