Յուրի Ջորկաեֆը ֆուտբոլի գնդակի շուրջ է համախմբել Հայաստանի ու Արցախի 100 երեխայի (տեսանյութ, լուսանկարներ)
Յուրի Ջորկաեֆը նորից Հայաստանում է։ Այս անգամ որպես ՖԻՖԱ-ի հիմնադրամի տնօրեն։ ՖԻՖԱ-ն որոշել է առաջին անգամ անցկացնել երեխաների համար նախատեսված մեկշաբաթյա ճամբար։ Առաջին երկիրը, որտեղ այն իրականացվելու է, ընտրվել է հենց Հայաստանում։
Երևանում մայիսի 3-9-ը իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի hիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի hիմնադրամի ճամբար – Հայաստան 2021» ծրագիրը։ Դրա շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվելու է մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ Երեխաները մասնակցելու են զվարճալի ֆուտբոլային մարզումների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիման վրա կազմված դասընթացների։ Շաբաթվա ընթացքում նախատեսված են միջոցառումներ ՖԻՖԱ հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆի, և ՖԻՖԱ-ի մրցավարների բաժնի ղեկավար Մասսիմո Բուզակայի հետ։
Իր «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում Եվրոպայի չեմպիոնը բազմաթիվ օրինակներով է ապացուցում, ֆուտբոլը կարող է իր շուրջ համախմբել տարբեր մարդկանց։
ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում սկսվեց «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։ ՖԻՖԱ-ի հիմնադրամը Հայաստանն ընտրել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Առաջիկա ամիսներին այսպիսի ծրագրեր կանցկացվեն նաև այլ երկրներում։ Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվում է մեկշաբաթյա ճամբար 100 երեխայի համար։ Մեկշաբաթյա ճամբարի շրջանակում նախատեսված միջոցառումներից մեկը կայացավ Ակադեմիայի խաղադաշտերում: ՖԻՖԱ հիմնադրամի տնօրեն Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ողջունել է երեխաներին:
Իր «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում Եվրոպայի չեմպիոնը բազմաթիվ օրինակներով է ապացուցում, ֆուտբոլը կարող է իր շուրջ համախմբել տարբեր մարդկանց։ Այս միջոցառման նպատակը ևս դա է՝ համոզված է Ջորկաեֆը. «Առաջին օրը երեխաները շատ ամաչկոտ էին, բայց հիմա նրանք դարձել են ավելի համարձակ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում երեխաներին ծանոթալ նոր մշակույթի հետ: Գուցե վաղը այս երեխաներից մեկը սկսի ֆուտբոլի դասերի մասնակցել, ու Հայաստանը կունենա նոր Մխիթարյան: Այս միջոցառումը կօգնի այդ հարցում»։
Կարդացեք նաև
- Քեզ համար Հայաստան. Յուրի Ջորկաեֆն անձամբ է գլխավորում Ֆրանսիայի մարդասիրական օգնության բաշխումը
- Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
- Ջորկաեֆների դինաստիան. Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ
- Ջորկաեֆների դինաստիան. Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ
- Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
- 6 սպորտային գիրք Newmag-ից. ի՞նչ կարդալ, եթե սպորտի սիրահար եք (տեսանյութ)
Ծրագրին ներգրավված է նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ ապահովում է կրթական մասը: Փակումը կլինի մայիսի 9-ին: Այդ օրը ֆուտբոլային խաղը կկայանա հանրապետական ստադիոնում, որի ընթացքում սպասվում են նաև անակնկալներ: Նախաձեռնության պատասխանատուները խոստանում են՝ ծրագիրն իր բնույթով առաջինն է, բայց ոչ վերջինը: Սա ապագայի մեծ հաղթանակների առաջին փոքր քայլն է միայն: Միջոցառման ավարտին երեխաներին սպասվում է նաև անակնկալ՝ նվեր և մարզաշապիկ։