6 սպորտային գիրք Newmag-ից. ի՞նչ կարդալ, եթե սպորտի սիրահար եք (տեսանյութ)

Հաջողել ժամանակակից սպորտում, մտածել ռացիոնալ, լինել հայրենասեր ու դառնալ երկրի գլխավոր սպորտային սիմվոլը։ 1 տարվա ընթացքում Newmag-ն ընթերցողին ներկայացրել է 6 սպորտային գիրք։ Բեսթսելլերների շարքը սկսվեց իտալացիա հայտնի լրագրող Լուկա Կայոլիի եռագրությամբ։
- Առաջինը պատմում է ամենապոպուլյար ֆուտբոլիստի՝ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա կատարելության տենչի մասին։ Տիտղոսներ և անհատական մրցանակներ նվաճելու նրա քաղցը շարունակվում է նույնիսկ 33 տարեկանում։
- Ռոնալդուն կարիերայի գլխավոր մրցակիցը՝ Մեսսի։ Լեգենդ դարձած տղայի անկեղծ, հուզական և հաջողակ պատմությունը երբեք չհանձնվելու ու փառքի սրահում համեստ մնալու մասին է։
- Եռագրության վերջին հերոսն անհամեմատ սկանդալային է։ Իր սիրային, իմիջային և տրանսֆերային պատմություններով։ Պատմության բոլոր ժամանակների ամենաթանկարժեք տրանսֆերը՝ Նեյմար։ Բրազիլացիան պատմում է իր անկասելի վերելքի, ֆինանսական ու սիրային սկանդալների մանրամասները։
- Հենքային գիտելիքներ գահերի խաղի վերաբերյալ և ճիշտ մարտավարությունների բացահայտում աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանից։ Լեգենդար շախմատիստի լավագույն պարտիաները, դրանց մեկնաբանություններն ու վերլուծությունները կօգնեն ավելի ամրապնդել իմաստուն խաղի մասին գիտելիքները։
- Հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպանի ինքնակենսագրականը հարուստ է և՛ մարզական և՛ ոչ մարզական հետաքրքիր պատմություններով։ Ինչո՞ւ նրան անվանեցին ֆրանսիական ֆուտբոլի օձ, ո՞րն էր նրա խաղի գաղտնիքը, ինչպե՞ս դարձավ երկու երկրների սպորտային ու բարեկամական ամուր օղակ։
- Ամերիկյան սպորտի հեղափոխականը և՛ ռինգում, և՛ քաղաքական ամբիոններում։ Բռնցքամարտ, քաղաքականություն, կրոն և պայքար։ Գիրքն աղմկահարույց միջապադեպերով և փառահեղ հաղթանակներով լի լեգենդար Ալիի պատմությունն է։