BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Քեզ համար Հայաստան. Յուրի Ջորկաեֆն անձամբ  է գլխավ

Քեզ համար Հայաստան. Յուրի Ջորկաեֆն անձամբ  է գլխավորում Ֆրանսիայի մարդասիրական օգնության բաշխումը

newmag-y-n

Ֆուտբոլի լեգենդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Պատվավոր լեգեոնի» շքանշանի ասպետ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Յուրի Ջորկաեֆին Հայաստանում բարի կամքի դեսպան է կարգել: Մի ամբողջ պատվիրակություն այս օրերին մեր երկրում է, որ

Հուզմունքն ու հպարտությունը իրար են խառնվում, երբ աշխարհի ամենահայտնի հայերից մեկը հիվանդասենյակ է մտնում: Ֆուտբոլային ընդգծում է՝ չգալ չէր կարող, պարտավոր էր. «Ինձ համար շատ կարևոր է այստեղ լինելը , քանի որ ես հայական ծագում ունեմ: Անչափ սիրում եմ այս երկիրն ու ժողովրդին: Ինձ համար կարևոր է այս ցավի ու տխրության պահին այստեղ լինելը: Նվազագույնը, որ ես կարող էի բերել մեր վիրավորներին՝ իմ քաջալերանքն է»:

Յուրի Ջորկաեֆը Հայաստանի, հայերի նկատմամբ միշտ է ունեցել սրտացավ վերաբերմունք: Newmag-ի հրատարակած  «SNAKE. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում  հատուկ անդրադարձել է Հայաստանին ու հայրենիք կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Ու ամենևին էլ պատահական չէ, որ պատերազմը սկսվելուն պես աջակցեց ֆրանսահայերի բարեգործական նախաձեռնությանն ու նախագահ Մակրոնի անմիջական հսկողությամբ, արդեն  35 տոննա հումանիտար օգնությունը տեղափոխեց Երևան:

Newmag-ի հրատարակած  «SNAKE. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում  հատուկ անդրադարձել է Հայաստանին ու հայրենիք կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: 

Պատվիրակության առաջին կանգառը՝ Էրեբունի հիվանդանոցում էր: Ֆուտբոլիստի խոսքով. «Վիրավորների մարմինն է տառապում, իսկ մեր սիրտը: Մենք բերել ենք բարոյական ու նյութական աջակցություն: Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ այս աջակցությունը չլինի մեկանգամյա: Ֆրանսիայի օգնությունը կլինի տևական»:

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո հիվանդանոց են եկել ֆրանսիացի մասնագետները: Ամենածանր վիրավորներով հիվանդանոցի պայքարին միացել է նաև ֆրասնահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը: Նա հոգու խորքում հանգիստ է՝ օգնել է փրկել  հայ զինվորների կյանքեր. «Արցախ առաջին գնացողներեն եմ, Փարիզի իմ հիվանդանոցս շատ վիրավորներ ունեմ: Շատ դաժան էր իմ ու իմ կոլեգաների համար աշխատել»:

Ինձ համար կարևոր է այս ցավի ու տխրության պահին այստեղ լինելը: Նվազագույնը, որ ես կարող էի բերել մեր վիրավորներին՝ իմ քաջալերանքն է

Հայ-ֆրանսիական բարեկամությունն ամրապնդվում է նաև Ազնավուր ընտանիքի շնորհիվ: Հումանիտար օգնությունը հավաքվել ու Երևան է հասել Ազնավուր հիմնադրամի շնորհիվ: Ինչպես Ազնավուրն էր Հայաստանի կողքին, հիմա էլ նրա գործը շարունակում է հիմնադրամը՝ նկատում է Քրիստինա  Ազնավուրը. «Դժվար է ասել, թե մեզ ինչքան մարդ է օգնել: Մոտավոր հաշվարկով մեզ աջակցել է ավելի քան 10,000 մարդ, բազմաթիվ կազմակերպություններ: Պատերազմի առաջին օրերից Ազնավուր կենտրոնը վերածվել է պահեստի: Մենք օգնություն ենք բաժանում դրա կարիքը ունեցողներին»:

Կարդացեք նաև

Ֆրանսիական կողմը խոստանում է՝ շուտով Երևանում կլինի օգնության 3-րդ խմբաքանակը: Ինչպես Ազնավուրն էր ասում՝ Քեզ համար Հայաստան: Հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն ու յուրաքանչյուր հային օգնություն հասնելու ցանկության մասին են Ազնավուրի բոլոր այն գրքերում, որոնք հրատարակել է Newmag-ը:

 

Տարածել