Գլխավոր Հոդվածներ

Ջորկաեֆների դինաստիան. Համացանցում հայտնվել է բացա

Ջորկաեֆների դինաստիան. Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ

newmag-y-n

Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ. Պարզվում է, որ աշխարհի ապագա չեմպիոնի ծնվելուց մեկ տարի առաջ Յուրի Ջորկաեֆի հայրը մասնակցել է «Արարատի» հետ մրցախաղին ու հանդես եկել իր՝ հայազգի կնոջ հայրենակիցների դեմ։

Հանդիպումը տեղի է ունեցել Մարսելում 53 տարի առաջ՝ 1967թ հունիսի 1-ին: Չնայած խաղացողներից շատերը մեծ ֆուտբոլում առաջին քայլերն էին անում, բայց հայկական թիմն ուներ խորհրդային ֆուտբոլը ներկայացնող ամուր մրցակցի համբավ: Դեռ նրանք հասցնելու էին նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի կոչումն ու գավաթը։

60 հազար հանդիսականների ներկայությամբ սկսվեց ընկերական, բայց բավականին լարված ու թեժ պայքարը: Սկզբում թվերը  այլ վերջաբան էին խոստանում: Խաղավերջում հաշիվը գրանցվեց՝ 3-3:

Ժան Ջորկաեֆի համբավը արդեն թնդում էր հայ ֆուտբոլիստների մոտ: Ո՞վ կմտածեր, որ մեկ տարի անց ծնվելու է մորական կողմից հայ Ջորկաեֆ կրտսերը:

Ֆրանսահայ ֆուտբոլիստը հոր գործը շարունակեց: Հիմա լեգենդները նրա մասին են: Յուրի Ջորկաեֆը կարիերայի ընթացքում հասցրել է նվաճել Եվրոպայի և աշխարհի չեմպիոնների տիտղոսները: Միայն ֆրանսիայի հավաքականում,  ընդհանուր առմամբ, անցկացրել է 82 հանդիպում՝ խփելով 28 գոլ։

Յուրի Ջորկաեֆը հարցազրույցների ընթացքում հաճախ է նշել, որ իր ընտանիքում կարևոր դերակատարություն է ունեցել մորական պապը՝ Կարո Օհանյանը: Կրտսեր որդուն էլ պապի պատվին, տվել է իր անունը՝ Կարո:

«Հայկական ընտանիքներում երեխաների դաստիարակությամբ ավանդաբար զբաղվում են կանայք: Մայրս և տատիկս մեր մեջ ներարկեցին պարզ արժեքներ՝ հարգանք, ինչպես նաև կիսելու և ուրիշներին ինչ-որ բան տալու ունակություն: Կինս իսպանուհի է, բայց ես մեծ եղբորս պես պսակադրվել եմ հայկական եկեղեցում»,- ասել է Յուրի Ջորկաեֆը:

Յուրի Ջորկաեֆը իր ծագման, արմատների, նախապապերի ու նաև կարիերայի մասին ավելի մանրամասն խոսել է իր՝ ինքնակենսագրական գրքում: Գիրքը, ի դեպ, հայերեն տարբերակով ներկայացրել է Newmag-ը:  

«Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում Յուրի Ջորկաեֆը հատուկ անդրադարձել է Հայաստանին ու երևանյան այցերին: Նա Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը, իրեն կոչում հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպան։

Ի դեպ, Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գրքի վերջաբանը գրել է հայրը՝ լեգենդար ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը: Գրքի բոլոր գլուխներն էլ ունեն նախաբաններ, որոնք էլ գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ: Հատուկ հայերեն հրատարակության համար էլ նախաբան է գրել ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանը։

 

aravot.am

Տարածել

Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը
Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը

Յուրի Ջորկաեֆ

4800 ֏

Նկարագրություն

Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել SNAKE մականունը: Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն և Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։