Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդու գեղեցկությունը. չսափրված, հարբած և ճաղա՞տ

January 16, 2017

Ամենադաժան և սարսափելի հիասթափություններից մեկն ինձ պարգևեց իմ նախկին դասընկերուհին։ Մի բանկետի ժամանակ, նա և իր մի քանի ընկերուհիները քննարկում էին, որ դպրոցի ավարտական քեֆի ժամանակ ես ամենագեղեցիկն էի, գրեթե ինչպես երիտասարդ Աստված։ Ես զայրացած էի. ի՛նչ հիմարն են, ինչու՞ էին լռում։ Պետք է սկզբից ասեին՝ կընդլայնեի  տեսադաշտս։
Եվ ահա, թե ինչ մտածեցի. ինքս մի քանի անգամ հայտարարել եմ, որ տղամարդուն գեղեցկություն պետք չէ։ Դե այնպիսի «կոնֆետային» և քաղցր գեղեցկություն, ինչպիսին տղամարդկանց անդրավարտիքի գովազդում է։ Երբեմն ամսագրերը նայելով մտածում եմ. «Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է այստեղի թիրախային լսարանը։ Նուրբ գեղեցիկ տղաների սիրահարնե՞ր են»։
Կոնֆետային գեղեցկությունն իսկապես հիմա մոդայիկ չէ: Առաջ մտածում էի, որ գեղեցիկ տղամարդը պետք է քիթը ջարդած լինի, ինչպես օրինակ Բելմոնդոն: Իմ կարծիքով գեղեցիկ է, երբ տղամարդը սափրված չէ, խմած է, և ճաղատ, ինչպես Բրյուս Ուիլիսն է։
Այդ նոր նորաձևության կողմնակիցն էի նաև ես, որ շատ արագ մազերս խուզեցի, և սկսեի աշխատանքի գնալ եռօրյա «թրաշով»: Սա իսկապես նոր էր, եթե հաշվի առնեինք, որ ոչ վաղ հեռու, կոմունիստական ացյալում չսափրված և առանց փողկապի քեզ ոչ մի տեղ ուղղակի ներս չէին թողնի: Մինչդեռ արդեն 90-ականների կեսերից Մոսկվայում հեռուստալրագրող Լեոնիդ Պարֆյոնովը շրջում էր և եթեր մտնում եռօրյա «թրաշով»: Ու ամեն անգամ, երբ նրան հանդիպում էր Արկադի Վոլսկին, միշտ նույն հումորն էր անում․ «Քեզ ինչ է, ածելի նվիրե՞մ»։ Բայց այդպես էլ չնվիրեց՝ չհասցրեց։ Իսկ ինձ նվիրեցին էլեկտրական ածելի։ Հենց եռօրյա թրաշի համար։ Դա պատահեց․․․1992 թվականին։ Մինչև հիմա աշխատում է, թեև չեմ օգտագործում՝ հիմա այդ ժամանակները չեն․ կասեն, որ մետրոսեքսուալ եմ, և դա լավագույն դեպքում։
Եռօրյա թրաշին վերջին 10-15 տարիների եկավ փոխարինելու ընդգծված բրուտալությունը, թխությունը և ավելի երկար չսափրվածությունը։ Գրեթե թեթև մորուքը: Կամ մի քիչ ավելի երկար: Նայեցե՛ք դերասաններին, բոլորը համատարած, կարծես կովկասցի լինեն։ Վառ արտահայտված սլավոնական արտաքինով մարդիկ երկրորդ պլան են գնացել։ Որտե՞ղ են նրանք։ Լեռնաբնակները ամենուրեք են։ Ինչպե՞ս են քասթինգներում ընտրում թեկնածուներին։ Գիտակցաբա՞ր, թե՞ ենթագիտակցաբար, դրանցից ո՞րն է ղեկավարում աշխարհը։
Հավանաբար, դա տեղի է ունենում այն նույն սխեմայով, ինչպես նորաձևություն դարձավ  կանանց մոտ «արտաքինից ես նման եմ մարմնավաճառի» տեսքը։ Երբ մենք Էռնեստ Նեիզվեստնիի հետ խմում էինք նրա Shelter Island փայտե պալատում, նա բացատրեց. «Երբ պետք են հերոսներ, ծնվում են հերոսներ։ Երբ պետք են «թեթև վարքի տեր կանայք», նրանք զանգվածաբար լույս աշխարհ են գալիս»։

Միտքը թվում է` պարզ է, բայց իրականում հանճարեղ է։ Ի դեպ, հանգուցյալ Էրնստ պապիկը իմ նկարագրած գեղեցիկ մարդն է։ Դաժան, կոպիտ, անհամ, մարսելյան գողի բեղերով, դաժան հայացքով։ Նա սիրում  էր ասել, որ իր խառնվածքով  են միայն արվեստագետները, կամ եթե քաղաքում արտվեստանոց չկա, ուրեմն ավազակները։ Նեիզվեստնին տղամարդկային մաքուր գեղեցկության հանճարն է։
Կովկասությունը նվաճել է նորաձևությունը: Նայեք չեչեն տղաներին. մեծամասնության ականջները ջարդված են։ Այնտեղ նորաձև է ջարդված ականջ ունենալը, որովհետև դա նրանց հերոսական տեսք է տալիս։ Լացում և ջարդում են ականջները, ջարդում  են և լացում։ Նույն ձև Աֆրիկայի որոշ ցեղեր իրենց դեմքին արհեստական սպի են հասցնում։
Կովկասցի արկածախնդիր տղաները գնահատում են ատրճանակը, որը շքեղ է, ու թանկ: Ովքեր բավարար գումար չունեն, նրանց մոտ մուլյաժ է։ Գործերի համար փոքրիկ և համեստ մակարովն է ի պահ դրված։ Չափը կապ ունի՞։ Սա հավերժական վիճաբանությունների թեմա է։
Այնպես որ, այդ ականջները և ատրճանակները, և ընդհանրապես, բրուտալ տեսքը հենց նոր գեղեցկությունն է։ Ինչպես նախապատմական ժամանակներում է, երբ որձը գնահատվում էր միայն նրա համար, որ պատրաստ է հաղթել և նույնիսկ առանց հույսի նետվել կռվի մեջ, որ պաշտպանի էգին։ Խանդը, ինչպես հայտնի է, նույն օպերայից է. հեռու պահել իր գեղեցկուհուն ուրիշ արուներից, որպեսզի նրանք չհափշտակեն պահը և իրենց քրոմոսոմները չներարկեն գեղեցկուհուն։
Շատերի համար գեղեցկության չափանիշ է նաև Միքելանջելոյի մարմարե Դավիթը՝ իր իդեալական կազմվածքով և համեստ առնանդամով։ Որոշները փորձում են իրենց համեմատել նրա հետ. «Ահա տեսեք ինչպիսին է նա, և ինձ մի կշտամբեք փոքրիկ գործիքիս համար»։ Բայց դա միայն սփոփանք է։ Սուտ, խաբեություն և ինքնախաբեություն։ Ինչպես մենք հասկանում ենք, քանդակը և Դավիթը իրականում նման չեն իրար։ Հիշողությունների գիրկը պետք չէ ընկնել։ Եթե ձեզ ապացույց է պետք, պարզապես կարդացեք միքելանջելոյան Դավթի նկարագրությունը։ Իսկ այդպիսին, ինչպես դուք հասկանում եք, չէր կարող։ Շուրջբոլորը խաբեություն է, ինչպես միշտ, երբ հարցը վերաբերում է տղամարդու գեղեցկությանը։
Եվ վերադառնալով իմ այն պատմությանը, թե աղջիկները ինձ առաջին կուրսում շատ գեղեցիկ էին համարում: Նրանք խոստովանում էին, որ ինձանով հիանում էին առանց հետին մտքի, առանց իմ հետ ծանոթանալու ակնկալիքի, հիանում էին անշահախնդիր: Դասական իմաստով, դա ամենաօբյեկտիվ գնահատակնն է. Անշահախնդիր գնահատել գեղեցկությունը: Բայց մյուս կողմից, նույն այդ աղջիկները իրենց քեֆեր և անկողիններ հրավիրում էին ոչ թե ինձ, այլ այն «ականջը ջարդած», մորուքավոր, կովկասցու տեսքով տղերքին: Հիմա հարց է առաջանում. Ում է պետք տղամարդու գեղեցկությունը կանանցից անկախ կամ հակառակը` արդյո՞ք կանանց ընտրությունը չի սահմանում տղամարդկային գեղեցկությունը: