Հարպեր Լի. Մեկ վեպի ու կրկնակի սենսացիայի հեղինակը

February 20, 2016

Ալաբամա նահանգի Մոնրովիլ քաղաքի անունը մեկ էլ 1961թվականին չէր իջնում միջազգային լրատվամիջոցների գլխագրերից: Այդ տարի Մոնորվիլի «ամենալուռ» քաղաքացին արժանացավ գրականության Պուլիցերյան մրցանակի: 2016 թվականի փետրվարի 19-ին Մոնրովիլում 89 տարեկանում կյանքից հեռացավ «Ծաղրասարյակին սպանելը» գրքի հեղինակ Հարպեր Լին:

Նա գրեց ընդամենը մեկ վեպ ու միանգամից դարձավ համաշխարհային գրականության դասական: