ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ. Ջոան Ռոուլինգ. Հարի Փոթերն ու Գաղտնի սենյակը

November 10, 2015

Գիրք երկրորդ
Համաձայն լեգենդի՝ Սլիզերինը այդ սենյակը այնպես էր փակել, որ ոչ ոք չկարողանա բացել այն այնքան ժամանակ, մինչև դպրոցում հայտնվի նրա իրական հետնորդը: Միայն նա կկարողանա գտնել ու բացել Գաղտնի սենյակի փականը, ազատել այնտեղ թաքնված սարսափն ու օգտագործել դա` դպրոցը անարժաններից մաքրելու համար:
***
Մեկ տարեկանում Հարին անհասկանալի կերպով հաղթահարեց բոլոր ժամանակների ամենասարսափազդու կախարդին` Վոլան դե Մորտին, որի անունը մինչև այժմ էլ շատ կախարդներ ու վհուկներ չեն համարձակվում նույնիսկ արտաբերել: Հարիի ծնողները զոհվեցին հենց Վոլան դե Մորտի դեմ պայքարում: Սակայն տղան միայն արտասովոր սպի ստացավ, և այդպես էլ ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե կախարդական ուժերը Վոլան դե Մորտին ինչու լքեցին հենց այն պահին, երբ չար կախարդը փորձեց սպանել Հարիին:
***
Հարի Փոթերը հրաշագործ էր, հրաշագործ, որը նոր էր ավարտել Հոգվարդսի կախարդանքի ու մոգության դպրոցի առաջին դասարանը: Դարսլների ընտանիքը սարսափում էր նրա հետ ամառն անցկացնելու հեռանկարից, սակայն նրանց զգացածը ոչինչ էր Հարիի զգացածի համեմատ:
***
Երբ Հարին ամառային արձակուրդն անցկացնելու համար վերադարձավ դպրոցից, քեռի Վեռնոնը տղայի հետ սկսեց վարվել այնպես, կարծես նա ռումբ էր, որը պատրաստ էր պայթել ցանկացած պահ, և այդ ամենը՝ այն պատճառով, որ Հարին իրոք նորմալ երեխա չէր: Ավելին, նա այնքան աննորմալ էր, որքան ընդհանրապես հնարավոր էր:
***
Հարիին հորից մնացել էր միայն երկար արծաթագույն, անտեսանելի դարձնող թիկնոցը: Դա նրան ու Ռոնին հնարավորություն էր տալիս գաղտնի դուրս գալ ամրոցից ու այցելել Հագրիդին: Երեխաները սովորական ժամին գնացին ննջասենյակ, սպասեցին, որ Նևիլը, Դինն ու Սիմուսը դադարեն քննարկել Գաղտնի սենյակը և քնեն: Հետո վեր կացան, կրկին հագնվեցին ու ծածկվեցին թիկնոցով:
***
Հարի Փոթեր  – Եթե չգիտես՝ ինչ անել, գնա´ գրադարան:
***
Ալբուս Դամբլդոր  Անգամ լավագույնները երբեմն ստիպված են լինում հետ վերցնել իրենց խոսքը: 
***
Ալբուս Դամբլդոր   Այստեղ` Հոգվարդսում, յուրաքանչյուրը, ով օգնության կարիք ունի, միշտ ստանում է այն:
***
Ալբուս Դամբլդոր – Մահը պարզապես նոր, հետաքրքիր արկած է:
***
Ֆրեդ և Ջորջ Ուիզլիներ  – Աստծուն աղերսի´ր, որ Քոլինն ու Ջինին չծանոթանան, թե չէ մեկ էլ տեսար՝ Հարի Փոթերի սիրահարների ակումբ բացեցին:
***
Արտասվող Միրթլ (Ուրվական)  – Եթե դու մահանաս, քեզ հրավիրում եմ իմ զուգարանում ապրելու: 
***
Ռոն Ուիզլի  Տարօրինակ ձայներ լսելը վատ նշան է նույնիսկ մեր՝ կախարդական աշխարհում:
***
Գրեթե անգլուխ Նիքը քարացավ տեղում, ու Հարին իներցիայով անցավ նրա միջով: Հաճելի զգացողություն չէր, նույնն էր, ինչ սառցե ջրվեժի տակով անցնելը:
Բայց իրականում կա մի բան, որը դու կարող ես անել ինձ համար, ուրախ բացականչեց Նիքը: Հա´րի, ես կուզեի քեզ խնդրել, բայց, ո´չ, դու չես ցանկանա…
Ի՞նչ,- հարցրեց Հարին:
Հելոուինին ես տոնում եմ մահվանս հինգհարյուրամյակը,- բացատրեց Գրեթե անգլուխ Նիքը:
Մահվան տարելի՞ցը:
Դե´, այո´, մահվանս օրը:
Աաա, տարակուսեց Հարին`չիմանալով՝ ուրախանա՞լ, թե՞ ցավակցել:
***
Մի րոպե սպասի´ր… շշնջաց Հարին, ուսուցչական աթոռներից մեկը դատարկ է… Ո՞ւր է Սնեյփը:
Գուցե հիվանդացել է, ենթադրեց Ռոնը:
Իսկ գուցե ազատվե՞լ է աշխատանքից, ասաց Հարին, քանի որ նրան էլի բաժին չհասավ խավարի ուժերից պաշտպանվելու առարկայի ուսուցչի պաշտոնը, որի մասին երազում էր:
Իսկ գուցե, ոգևորված ասաց Ռոնը, նրան հեռացրել են: Չէ՞ որ նրան ոչ ոք չի սիրում…
Իսկ գուցե, ճիշտ երեխաների թիկունքից լսվեց սառցե ձայնը, նա սպասում է ձեր բացատրություններին, թե ինչու դուք մնացած բոլորի հետ չեկաք գնացքով:
***
– Ի՞նչ եք կարծում, գուցե արժի այդ մասին հենց Հագրիդի՞ն հարցնել:
– Ըհը´, անսպասելի այցելենք Հագրիդին ու պարզ հարցեր տանք: Ասենք` բարև´, Հա´գրիդ. ասա´, դու հսկա փրչոտ մեկին երբևէ ամրոցից բաց թողած կա՞ս,– ասաց Ռոնը:
Ֆոտոապարատից ֆշշոցով ծուխ դուրս եկավ: Հարին երեք մահճակալի հեռավորությունից զգաց վառվող պլաստմասսայի հոտը:
Հալվել է,– աչքերին չհավատալով ասաց տիկին Պոմֆրին: Ամեն բան հալվել է:
– Ի՞նչ է նշանակում այս ամենը, Ա´լբուս,– համառորեն հարցրեց պրոֆեսոր Մաքգոնագալը: Ամեն բան հալվել է…
– Սա նշանակում է,– պատասխանեց Դամբլդորը, որ Գաղտնի սենյակը, այնուամենայնիվ, կրկին բաց է:
***
Թո´ւյլ տվեք ներկայացնել իմ օգնականին` պրոֆեսոր Սնեյփին,– շարունակեց Չարուալդը շողացող ժպիտով: Նա խոստովանեց ինձ, որ ինքն էլ մի փոքր ծանոթ է մենամարտի կանոններին: Եվ համաձայնեց պարապմունքը սկսելուց առաջ բարեկամաբար օգնել ինձ ձեզ ինչ-որ բան սովորեցնելու գործում: Այո´, ու մի բան էլ, երիտասարդնե՛ր: Ուզում եմ ձեզ հանգստացնել. ներկայացման ավարտից հետո դուք ձեր թրմապատրաստման ուսուցչին կստանաք ողջ և առողջ, վախենալ պետք չէ:
– Ի՜նչ հիանալի կլիներ, եթե նրանք իրար վերացնեին, չէ՞,– շշնջաց Ռոնը Հարիի ականջին:



Անգլերենից թարգմանեց Հասմիկ Հովսեփյանը