Պարույր Հայրիկյան. Անկախություն` հայ-թուրքա-ռուսական պատերազմի միջով

August 11, 2016

Պարույր Հայրիկյանը մեքենան բարեհաջող կանգնեցրել էր Թումանյան-Կողբացի ծանրաբեռնված խաչմերուկում, որտեղ ցերեկը սովորաբար ասեղ գցելու տեղ չի լինում, մի երիտասարդ էլ նրան օգնում էր կայանման համար հեռախոսով վճարում կատարել: «Դը Քլաբի» հաճելի արտաքինով, նիհարիկ, անկախության տարիքի մատուցողուհին Պարույր Հայրիկյանին գիտեր դեմքով: Գիտեր նաև, որ նա «սովետի ժամանակ ինչ-որ բաների համար նստած է եղել»: Կարծում էր, որ Հայրիկյանը պետական գործիչ է (բայց դե` ի՜նչ իմանաս, թե iPhone-ով սպասուհին ինչ նկատի ունի` պետական գործիչ ասելով): Հայրիկյանը խիստ վրդովվեց, երբ իմացավ, որ անկախության մասին իրենից առաջ զրուցել ենք Վազգեն Մանուկյանի և Աշոտ Մանուչարյանի հետ: Ընդհանրապես` մեր զրուցակիցները խանդով են վերաբերվում այն իրողությանը, որ անկախության մասին կարելի է զրուցել ցանկացած մարդու հետ:
Վ. Մանուկյան. Ես, Ռ. Քոչարյանը, Վ. Սարգսյանը պետք է պահանջեինք Տեր-Պետրոսյանի հրաժարականը

  • Աշոտ Մանուչարյան. Սպանվածները հաճախ լինում են ավելի պերճախոս, քան ողջերը




  • ԱԱ - Ի՞նչ անել առաջիկա 25 տարիներին:
    ՊՀ - Առաջիկա 25 տարիները չէ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
    ԳՆ - Ի՞նչ անել մեկ ամսվա ընթացքում:
    ՊՀ - Հայաստանին պատերազմով են սպառնում, աշխարհով մեկ հատարարում են: Կարող ենք կանխել այս երևույթը: Դուք կարո՞ղ եք ասել, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է մտցրել այդ հարցը`«Մեզ պատերազմով են սպառնում»: ԵԱՀԿ-ի՞ն է դիմել՝ «Մեզ պատերազմով են սպառնում»: Սերժ Սարգսյանը հրավիրե՞լ է բոլոր դեսպաններին, ասե՞լ է, որ մեզ պատերազմով են սպառնում:
    ԱԱ – Հրավիրել է ԵԱՀԿ երկրների դեսպաններին:
    ՊՀ - Ո՛չ, կիսատ-պռատ քայլեր են դրանք:
    ԱԱ - Արևմուտքն ասում է` մենք դատապարտում ենք: Երկու կողմին ասում է` մի՛ պատերազմեք:
    ՊՀ - Ոչ, Արևմուտքը ոչ միայն դատապարտում է, այլև կարող է կանխել: Արևմուտքը կարող է վճռական քայլեր անել: Ասացիք` հայ-ադրբեջանական պատերա՞զմ է: Ոչ, հայ-ադրբեջանական պատերազմ չէ, հայ-թուրքակա՛ն պատերազմ է սա: Ավելին` հայ-թուրքա-ռուսական: Մենք ունենք դաշնակից, որըմեր դեմ պայմանագիր ունի: 1921 թվականին կնքված պայմանագիրը այս պահին գործում է: Մոսկվայի պայմանագրով մեզ նույնիսկ կարող են հետապնդել, եթե թուրքերի դեմ բան ենք ասում: Ռուսաստանն այդպիսի պարտավորություն է ստանձնել: Շատ հստակ գիտեմ՝ ինչ պետք է անենք: Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին ի՞նչ արեց: Հրաժարական տվեց: Բայց իրականում հրաժարական չտվեց, այլ իր իշխանությունը տվեց իր հաջորդներին: Սերժ Սարգսյանը պետք է այս պահին հրաժարական չտա, անիմաստ է: Բոլոր ընդդիմությունները ասում են, որ պետք է հրաժարական տա: Այսպիսի պահերին երկրի կառավարությունը հրաժարական չի տալիս, այլ ճիշտ նշանակում է կատարում: Նա պետք է արտակարգ դրություն հայտարարի: Կա այդպիսի օրենք Հայաստանում: Մեկ ամսով արտակարգ դրություն պետք է հայտարարի: Եվ պետք է դիմի աշխարհին: Դիմումը պետք է շատ հստակ լինի:
    ԱԱ - Արտակարգ դրությո՞ւն: Ինչ՞ համար:
    ՊՀ - Արտակարգ դրություն է հայտարարում, որովհետև մեզ վտանգ է սպառնում: Գտնում է այն մարդուն, որը կարող է անել իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը: 1-ին՝ խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ: 2-րդ՝ չեղյալ հայտարարել բոլոր այն համաձայնագրերը, որոնցով ռուսական բազա կա Հայատանում և այլն: 3-րդ` դրան զուգահեռ ունենալ Արևմուտքի և քաղաքակիրթ աշխարհի հետ համաձայնություններ, հոգեբանորեն նախապատրաստել միջազգային հանրությանը: Եվ այդ մեկ ամսվա ընթացքում երաշխիքներ ստանալ, ռեալ երաշխիքներ ստանալ, որ մենք մենք արմատական փոփոխություններ ենք անելու: Հակառակը դեպքում մեր երկրից կմնա միայն Երևան-Գյումրին, և Հայաստանը կդառնա բացարձակապես թույլ մի միավոր՝ ընդամենը ռուսական բազա:
    newmag #69 ապրիլ / մայիս