Նորա Կրուգ. «Բռնապետության մասին» գրքի եզակի պատկերազարդումների հեղինակը (տեսանյութ)

July 24, 2023

Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին․ Քսան դաս XX դարից» գրքի համահեղինակը գերմանացի նկարիչ Նորա Կրուգն է: Նրա նկարներն ու պատկերազարդ պատմությունները հայտնվել են The New York Times, The Guardian և Le Monde պարբերականներում: Նա «Կամիկաձե» համառոտ գրաֆիկական կենսագրության հեղինակն է, որը պատմում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամբողջ մնացած ճապոնացի օդաչուի մասին: Պատկերազարդ պատմությունը «Լավագույն ամերիկյան կոմիքսներ» և «Լավագույն ամերիկյան քրիստոմատիկ ընթերցանություն» հրատարակություններում է:

«Բռնապետության մասին Քսան դաս XX դարից» գրքի նկարազարդումների հեղինակ Նորա Կրուգի խոսքով,  առաջին հերթին այս գործը դաս է այն հասարակությունների համար, որոնք դոմոկրատական կոլապսի շեմին են. «Իմ ու Թիմոթի Սնայդերի աշխարհընկալումը նույնն է. Գիրքը դեմոկրատիայի իսկական ուղեցույց է: Այն օգնում է բացահայտել բռնապետության ու դիկտատուրայի նախնշանները: Եթե մենք չսովորենք պատմության դասերը, նույն սխալները կանենք նորից ու նորից»:  

Նորա Կրուգն օգտագործել է շատ արխիվային նյութեր՝ Հոլոքոստի թանգարանից, Կոնգրեսի գրադարանից, Եվրոպական պատմության արխիվներից, իր անձնական արխիվից: Ուսումնասիրել է հարյուրավոր լուսանկարներ, գրքում կա նաև՝ պապիկի սնդուկից լուսանկար. «Մի լուսանկար եմ օգտագործել. Տղամարդու դիմանկար է: Այն գտել եմ արևմտյան Բեռլինում՝ անտիկվարիատի խանութում: Գերմանացի զինվորականի ալբոմից է: Լուսանկարն արվել է Լեհաստանում՝ գերմանացիների ներխուժման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, տղամարդը հրեա է: Բռնապետին ցույց տալու փոխարեն, ես ցույց տվեցի բռնապետությանից  տուժած մարդուն»: 

Նկարիչն իլյուստրացիաներին զուգահեռ օգտագործել է արխիվային լուսանկարներ, որպեսզի պատմական փաստերով ցույց տա, թե ինչպես են քաղաքական որոշումներն ազդում մարդկանց կյանքի վրա:

Կարդացեք նաև