NBA-ը հրաժեշտ է տալիս լեգենդար բասկետբոլիստին. թրոմբոզի պատճառով Քրիս Բոշն ավարտում է կարիերան

July 5, 2017

Միացյալ Նահանգների անկախության օրն այդ երկրում տոն է, բայց ամենամասսայական մարզաձեւի սիրահարները տխուր են. Քրիս Բոշն ավարտեց կարիերան…
ԱՄՆ ազգային հավաքականի եւ NBA-ի «Մայամի Հիթ» ակումբի առաջատարներից Քրիս Բոշը կարիերան ավարտեց հիվանդության պատճառով: 33-ամյա բասկետբոլիստի մոտ վաղուց հայտնաբերվել էր թրոմբոզ, սակայն նա շարունակում էր խաղալ՝ ցավը երակներում: Դա էր պատճառը, որ ասոցացիայի լավագույն կենտրոնականներից մեկը հանում է մարզաշապիկը: «Մայամին» պաշտոնապես հայտարարել է, որ նրա 1 համարի մարզաշապիկը կկախվի ակումբի փառքի սրահում. այլեւս ոչ մի բասկետբոլիստ «Հիթում» չի կարող կրել այդ մարզաշապիկը:
Անցած մրցաշրջանում Բոշը ոչ մի հանդիպման չի մասնակցել հիվանդության պատճառով: Ամենայն հավանականությամբ, նա կավարտի կարիերան: Սովորաբար, 33-ն այն տարիքը չէ, երբ NBA-ում հանդես եկող բասկետբոլիստը կարող է ավարտել կարիերան, բայց Բոշի դեպքում, սեղանին դրված է առողջությունը:

Ի՞նչ գիտենք Քրիս Բոշի մասին


Նա նվիրյալ բասկետբոլիստ է, տաքարյուն, ուշադիր, ընկերասեր: Առաջին քայլերն արել է Տեխասում: Այնտեղի Ջորջիա թեք համալսարանում 1 սովորելուց հետո, Բոշն այնքան էր տպավորել իր խաղով, որ 2003-ին միացավ NBA-ի դրաֆթին: Բասկետբոլի խոշորագույն լիգայում մուտք գործելու ժամանակ նա արդեն ուներ «միստր բասկետբոլ» մականունը: Բավական սկզբունքային եւ մրցակցային դրաֆթում «Տորոնտո Ռեփթորսին» է հաջողվում ընտրել Բոշին:

#Salute my brother @chrisbosh!! #1Forever#StriveForGreatnesshttps://t.co/ocDhyLAQUZ


— LeBron James (@KingJames) July 4, 2017

Հիմա ի՞նչ է անելու Բոշը


NBA-ի վերլուծաբաններն ու քննադատները գրում են, որ չլիներ հիվանդությունը՝ Բոշը կարող էր դեռ 5 տարի իր խաղով հարստացնել NBA-ը: Բայց որոշումն անբեկելի է. նա հեռանում է, բայցեւ մնում է. TNT-ն հայտարարեց, որ Քրիս Բոշը միանում է հեռուստաալիքի թիմին՝ որպես բասկետբոլի վերլուծաբան: NBA-ի լավագույն կենտրոնականներից մեկն այլեւս խաղի կենտրոնում չէ. նա կքննարկի, կվերլուծի, կքննադատի հանուն NBA-ի: Այն, որ Բոշը աշխատանքի կանցնի TNT-ում, ֆանատներին սփոփող միակ փաստն է: