Ինչպե՞ս հայտնաբերել պոպուլիստին

February 1, 2020

Հասարակ մարդկանց մասին պոպուլիստ լիդերների ելույթներն ականջ են շոյում: Նրանք մասնավորապես խոսում են ժողովրդի կամքի մասին և նրանց բնութագրելիս օգտագործում «հասարակ», «աշխատասեր», «օրինապաշտ» ածականները:
Մեկ այլ բաղադրիչ, որ հաճախ կնկատեք նրանց խոսքում, չար ու վատ վերնախավի մասին մեջբերումներնն են: Մի քանի նման օրինակ`


  • «Ժամանակն է ազատագրել ֆրանսիացի ժողովրդին ինքնահավան և ամբարտավան վերնախավից» - Մարին Լը Պեն:

  • «Մարդիկ ուզում են հետ վերադարձնել իրենց երկրի և իրենց կյանքի հանդեպ վերահսկողությունը» - Դոնալդ Թրամփ:

  • «Եվրոպական էլիտան ձախողել է և այդ ձախողման խորհրդանիշը Եվրոպական հանձնաժողովն է» - Վիկտոր Օրբան:

  • «Բրեքսիթը ժողովրդի հաղթանակն էր համակարգի հանդեպ»- Նիգել Ֆարաժ:


Պոպուլիստներն այլ մեթոդների ևս դիմում են: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ապացուցեն, որ հակառակորդը ոչ միայն մրցունակ չէ կամ լավ մասնագետ չէ, այլ նաև դավաճան է և հանցագործ:
Ոչ միայն կարևոր է, թե նրանք ինչ են ասում, այլ նաև` ինչպես են ասում: Այստեղ շատ կարևոր է կատարողական էլեմենտը, ոճը, շոուն: Խարիզմատիկ պոպուլիստները բարձրանում են բեմ, մի քանի հուսադրող նախադասություն ասում, որոնք հիմնված են ոչ թե փաստերի, այլ էմոցիաների վրա, և ժողովրդի աչքերում փրկության սիմվոլ դառնում:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում