Գլխավոր Հոդվածներ

Ինչու հենց «Սիրո 5 լեզուները» սիրելիին նվիրել փետր

Ինչու հենց «Սիրո 5 լեզուները» սիրելիին նվիրել փետրվարի 14-ին

newmag-y-n

Newmag-ի հրատարակած Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» ընթերցանության հաճելի ձեռնարկ է զույգերի համար: Հեղինակը փորձում է «բուժել» ծանր հարաբերությունները և առաջարկում յուրաքանչյուրին իր դեղատոմսը: Գրողն առաջարկում է սիրո 5 լեզու՝ «խրախուսանքի խոսքեր ասելու

Գերի Չեփմենի խոսքով, ամեն զույգ ունի սիրո իր լեզուն, ընտանիքը այս պարագայում չի կարող խոսել տարբեր լեզուներով. ընտրեք Ձեր միակ ու անկրկնելի լեզուն. «Երբևէ եղե՞լ է, որ ամեն ինչ արել ես կողակցիդ գոհացնելու համար, բայց ապարդյուն: Հաճոյախոսել ես, նվերներ գնել, բայց նա շարունակել է մտածել, թե այնքան էլ չես սիրում իրենՏուն ես մտնում իր սիրած ուտեստներով, վճարում ես տան վարձը, կարգի ես բերում տունը, իսկ նա էլի բավարարված չէՍրանից ավելի՝ ի՞նչ անես: Խնդիրն այն է, ավելի ճիշտ պատճառը, որ դու նրա հետ չես շփվում ի՛ր սիրո լեզվովԵթե դու չես խոսում կողակցիդ սիրո լեզվով, կորցնում ես մի հեքիաթային աշխարհ և ապրում ես առանց այդ ամենը գիտակցելու »:

«Սիրո 5 լեզուները» գիրքն այն մասին է, որ մարդիկ հաճախ չեն սիրում այնպես, ինչպես շատերս կուզեինք ապրել այդ զգացմունքը: Ըստ գրողի, բրիտանացին ու չինացին իրար հետ խոսում են իրենց լեզուներով: Պարզ է, որ չեն հասկանա միմյանց: Եթե ամուր հարաբերություններ եք փնտրում, պետք է գիտակցեք, որ չեք կարող ապրել առանց սիրո 5 լեզուներն իմանալու. խրախուսելը, նեցուկ լինելը, նվերներ տալը, միասին ժամանակ անցկացնելը, հպումները:

Գրքում հեղինակը նկատում է՝ գեղեցիկ բառերն ու հաճոյախոսությունները կարող են օգնել ամուր պահել ընտանեկան կապը: Նշանակում է, որ Ձեր սիրելին նախընտրում է խրախուսանքի լեզուն: Մյուս զույգին էլ դուր է գալիս լինել միասին, ժամանակ անցկացնել,  ֆիզիկապես շփումը: Պարզեք սիրելիի նախընտրելի լեզուն՝ սա առաջին հերթին Ձեզ կօգնի, որպեսզի և նա գոհ լինի , և դուք դժգոհ չլինեք. «Տարածված խնդիր է, գրեթե բոլոր զույգերի կյանքում սա գոնե մեկ անգամ պատահում է: Պատճառն այն է, որ զույգերը չգիտեն մեկը մյուսի սիրո լեզուն: սկսում են ավելի հաճախ վիճել, սովորական պատմությունը դառնում է մեծ կռիվ և այդպես շարունակ: Սիրո շտեմարանը պետք է լեցուն պահել, հակառակ դեպքում ինքներդ ձեզ հարցնելու եք՝  ինչո՞ւ ամուսնացա, չէ որ հիմա չենք էլ սիրում իրար: Նորմալ է, ես ու կինս էլ ենք այս նույն սցենարով անցել, որովհետև չգիտեինք թե ինչ է սիրո լեզուն», - պատասխանում է Գերի Չեփմենը»:

Կարդացեք նաև

Գերի Չեփմենն, ով նաև ընտանեկան հոգեբանի տասնամյակների փորձ ունի, կարողանում է իր հորդորներով «նորոգել» ներընտանեկան հարաբերությունները։ Չեփմենի ստեղծագործությունների բազմաթիվ հրատարակումները և 38 լեզվով թարգմանությունները փաստում են՝ նրա խորհուրդներն արդյունավետ են, օգնում են ստեղծել ընտանեկան ամուր կապեր և պահպանել դրանք։ Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: «Սիրո 5 լեզուները» կարող են կարդալ բոլորը. այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն:

Տարածել