Ինչու պետք է սիրելիին հաճախ նվեր տալ. «Սիրո 5 լեզուները» գրքի հեղինակի խորհուրդը սիրո տոնին ընդառաջ
Սիրել նշանակում է տալ՝ սա ամերիկացի հայտնի գրող Գերի Չեփմենի կյանքի նշանաբաններից է, որը նաև որպես խորհուրդ տեղ է գտել իր «Սիրո 5 լեզուները» գրքում: Դասախոս և հոգեթերապևտ Չեփմենի դիտարկմամբ, սերն ունի 5 լեզու: Յուրաքանչյուր մարդ ունի սիրո իր լեզուն, որի ի
Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» բեսթսելլերը ժամանակի ընթացքում վերածվել է գրական շարքի: Գերին ճամփորդում է ամբողջ աշխարհով մեկ, վարում է սեմինարներ և հաղորդումներ: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելիՉեփմենը խորհուրդ է տալիս՝ գտեք նվեր տալու եղանակներ, անգամ եթե սուղ ֆինանսներ ունեք: Նվերը միջոց է ապացուցելու ձեր սերը, գոհացնելու սիրելլին, ամուր պահելու հարաբերությունները: Ամենևին էլ պարտադիր չէ, որ մեծ գումար ծախսեք այդ անակնկալի համար՝ ասում է Չեփմենն ու ավելացնում՝ կարող եք ինքներդ էլ պատրաստել, կարևոր չէ՝ ինչ ես նվիրում, ավելի կարևոր է, որ նվիրես:
«Նվերը մի բան է, որը կարող ես պահել ձեռքումդ ու մտածել՝ նա իմ մասին է մտածել, նա հիշել է ինձ: Չէ որ պիտի մտածես մեկի մասին, որ նվեր տաս: Նվերն ինքնին այդ մտքի խորհրդանիշն է»,- նկատում է Չեփմենը։ Կարևոր չէ՝ այն արժեքավոր է, թե ոչ: Կարևորը՝ դու մտածել ես նրա մասին: Սակայն միայն միտքն էլ բավարար չէ. նվերն այդ մտքի հավաստիացումն է և սիրո արտահայտությունը:
Նվերը սիրո տեսանելի խորհրդանիշն է:
Բոլոր մայրերը լավ են հիշում այն օրը, երբ երեխան պարտեզից ծաղիկներ բերեց ու նվիրեց: Անգամ եթե դրանք խատուտիկներ էին, կամ ծաղիկների թմբերն էին, միևնույն է, նա զգաց, որ սիրված է: Փոքրիկ երեխաները հաճախ են նվերներ տալիս իրենց ծնողներին. սա ևս մեկ նշան է, որ նվեր ընծայելը սիրո հիմքում է:
Նվերը սիրո տեսանելի խորհրդանիշն է: Նորապսակները սովորաբար մատանի են նվիրում միմյանց: Արարողությունը վարողն ասում է. «Այս մատանիները տեսանելի խորհրդանիշն են այն ներքին ու հոգևոր կապի, որ միավորում է ձեր երկու սրտերը հավերժական սիրով»: Ըստ Չեփմենի, սրանք դատարկ խոսքեր չեն: Դրանց մեջ կարևոր նշանակություն կա՝ խորհրդանիշները էմոցիոնալ արժեք ունեն: Մի ակնառու օրինակ. երբ անհաջող ամուսնությունը մոտենում է ավարտին, ամուսինները դադարում են մատանի դնել: Դա նշան է, որ նրանց հարաբերությունները վտանգված են:
Սիրո տեսանելի խորհրդանիշը շատերի համար շատ ավելի կարևոր են, քանի մյուսների՝ նկատում է ընտանեկան խորհրդատուն. «Ինձ համար թանկ են նրա բոլոր նվերները: Դրանք ինձ համար սիրո նշան են: Առանց նվերների՝ այդ տեսանելի խորհրդանիշների, ես վստահ չեմ, թե նա սիրում է ինձ»:
Սիրո մեջ ներդում անելը հավասար է բորսայում ներդրում անելուն:
Չեփմենի կարծիքով, գուցե նվերները տարբեր են իրենց չափերով, գույով, որոշները թանկ են, որոշները ոչինչ չարժեն, սակայն այն մարդը, որին հարազատ է նվերի լեզուն, շատ քիչ ուշադրություն կդարձնի գնին: Հոգեբանը համոզված է՝ սիրո մեջ ներդում անելը հավասար է բորսայում ներդրում անելուն: