Ձեր ուղեղի գաղտնիքները. ինչպե՞ս հիշել հեշտ և արագ

December 24, 2016

Հեռախոսահամարներ


Ինչո՞ւ եք մոռանում հեռախոսահամարները. դրանք կարճատև հիշողության ոլորտում են և պահպանվում են հիշողության ﬔջ ﬔկ րոպե կամ ﬕ փոքր ավելի: Այդ ժամանակահատվածում, իհարկե, դուք հասցնում եք գրանցել այն բջջային հեռախոսի հիշողության ﬔջ: Բայց, եթե ձեռքի տակ չունեք հեռախոս, ինչպե՞ս եք հիշելու համարը:

Միջոց. անհրաժեշտ է յուրաքանչյուր թվի համար ինչ-որ պատկեր մտածել՝ կապելով այն թվի ձևի հետ՝ 0-օղակ, 1-գրիչ, 2-սագ, 4-առագաստ և այլն: Հիմա յուրաքանչյուր հեռախոսահամարի հետ կարող եք կապել ﬕ պատմություն՝ 240-սագը քաշում է առագաստի վրայի օղակը:


Ամսաթվեր և տարեդարձեր


Ինչո՞ւ եք մոռանում ամսաթվերը. դրանք հաճախ դժվար է հիշել, որովհետև վերացական են, և չգիտեք, թե ինչի հետ կապեք:

Միջոց. ծննդյան օրը կապեք մարդու որևէ արտաքին առանձնահատկության հետ: Օրինակ, ﬔծ քթով մարդը ծնվել է դեկտեմբերի 21-ին: Մտավոր պատկերացնում ենք սագ (2), գրիչ (1) և տոնածառ(դեկտեմբեր) և կախում ենք քթից:


Անուններ


Ինչո՞ւ եք մոռանում անունները. նոր մարդկանց հետ ծանոթությունը հիշողության համար արդեն սթրեսային վիճակ է. առանց դրա էլ անհրաժեշտ է անունից բացի շատ այլ բան մտապահել:

Միջոց. Ռուզվելտի ﬔթոդով պատկերացրեք, որ մարդու անունը ﬔծ տառերով գրված է իր ճակատին: Հոգեբանները նաև խորհուրդ են տալիս աննկատ գրպանում կամ ﬔջքի հետևում մատներով օդի ﬔջ գրել անունը: Մատների շարժուﬓերը ուղղակիորեն կապված է մտածողության և հիշողության հետ:


Բանալիներ


Ինչո՞ւ եք մոռանում բանալիները. փոքրիկ առօրյա մանրամասնները մտապահելը պարզապես անհնար է և պետք էլ չէ: Այդ պատճառով նման դեպքերի համար ուղեղն օգտագործում է ընդհանրացուﬓեր, սխեմաներ: Օրինակ, յուրաքանչյուր կերված խնձորը հիշելու փոխարեն ուղեղն օգտագործում է՝ «կլոր-կանաչ-հաﬔղ» սխեման: Այդպես էլ բանալիների դեպքում. նրանց գտնվելու բոլոր առանձին-առանձին տեղերն արձանագրելու փոխարեն ուղեղը պարզապես օգտագործում է «բանալի-պահարան» սխեման:

Միջոց. Նրանց տեղ հատկացրեք: Մեխ խփելը և կեռիկ կախելը հեշտ գործ է: Թող այն գտնվի հենց դռան մոտ: Եվ Ձեզ համար սովորություն դարձրեք չհանել կոշիկները, պայուսակը չդնել ոչ ﬕ տեղ, քանի դեռ բանալիները իրենց տեղում չեք դրել: Թող, որ իրենք էլ տուն ունենան:


Գաղտնաբառեր


Ինչո՞ւ եք մոռանում. «իմ սիրելի գի՞րքը», «իմ շան անո՞ւնը», «իմ փոստային ինդե՞քսը»: Այն, որ գաղտնաբառերը նախանձելի արագությամբ թռչում են ուղեղից, օրինաչափ է: Չէ՞ որ երբ դրանք ստեղծում եք, ձեր ուղեղը զբաղված է այլ հիﬓական խնդրով:

Միջոց. Կիրառեք ասոցիացիաներ: Եթե Yahoo-ն ձեզ հիշեցնում է Տարզանի աղաղակը, ապա գաղտնաբառը գրեք «Տարզան» կամ «Ջունգլի»: Մեխանիզմը կաշխատի, հենց տեսնեք «Yahoo» բառը:


Ծածկագրեր


Ինչո՞ւ եք մոռանում. երբ դուք ծածկագիր եք ստանում, ձեր ուղեղը սթրեսային վիճակի ﬔջ են գցում հետևյալ արտահայտիչ (էքսպրեսիվ) գրությունները` «́ք», «́գրառեք», «կարգելափակվի»: Դա էլ հենց խանգարում է հիշողությանը մտապահել ծածկագիրը:

Միջոց. Աﬔնապարզ ﬕջոցը՝ գրեք այն: Այնուհետև ծածկագրերը պահեք դրամապանակում: Մի վախեցեք, որ դրամապանակը կգողանան քարտի և ծածկագրի հետ ﬕասին: Գաղտնագրեք այն: Օրինակ` հեռախոսի ստեղնաշարին գրառված «ազատ» բառը համապատասխանում է հեախոսահամարի վրա առկա թվերի 2-6-2-9 դասավորությանը: Հենց այդպես էլ գրառեք ծածկագիրը՝ բառը հավաքելով. ﬕանգաﬕց կհիշեք այն:


ՀԳ. Եթե այս խորհուրդները չեն օգնում բարելավել ձեր հիշողությունը, ապա հաց ու մեղր կերեք կամ էլ մեղրաջուր խﬔք :)