Նիհարելու ուղեցույց. Ինչպե՞ս դիետա պահել և չվնասել օրգանիզմը

April 21, 2016

Գարուն, արև, գույներ և իհարկե թեթև հագուստներ է ենթադրում եղանակը, սակայն միշտ չէ որ կառուցվածքը թույլ է տալիս հագնել այն ինչ սիրտդ է ուզում: Համեղ սնվելու սիրահար հայուհիների որոշակի հատվածը պայքարում է ավելորդ քաշի դեմ և փորձում տարբեր միջոցներ: Իսկ ինչպե՞ս կարելի է քաշ կորցնել և միևնույն ժամանակ չվնասել օրգանիզմը: Նիհարելու ուղեցույցը՝ բժիշկ դիետոլոգ , նուտրիցիոլոգ Լիդիա Այվազյանից:
- Դիետոլոգները պնդում են, որ նախաճաշից խուսափելը ավելորդ կիլոգրամների պատճառ կարող է դառնալ: Որքանո՞վ է դա հստակ, կան արդյո՞ք գիտականորեն ապացուցված տվյալներ:
- Դա ամենևին էլ պետք չէ գիտականորեն ապացուցել: Պարզ է` երբ դու անհրաժեշտ սննդանյութերը ու կիլոկալորիաները չես հավաքում օրվա ընթացքում, կանես երեկոյան՝ օրգանիզմն է պահանջում, իսկ երեկոյան ուտելը կբերի ճարպակալման։
- Ինչպե՞ս է պետք վարվել այն մարդկանց, ովքեր գործի բերումով շատ ուշ ենք քնում ու կեսօրին և նախաճաշում են և ճաշում:
- Եթե նրանք ուզում են նհարել, ապա պետք է փոխեն իրենց ապրելաոճը: Առողջ ապրելավոճը իր մեջ ներառում է հանգստի և աշխատանքային ռեժիմի ճիշտ հերթագայում և կոտորակային սննդակարգ:
- Դիետաների հազարավոր տեսակներ կան՝ սպիտակուցային,ածխաջրային, հոլիվուդյան աստղերի մշակած դիետաները: Որքանո՞վ են արդյունավետ դրանք և արդյո՞ք վնսակար չեն առողջությանը:
- Կարճատև միօրինակ դիետաները և՛ անօգուտ են, և՛ վնասակար, քանի որ կալորիաների խիստ սահմանափակման դեպքում մարդ կորցնում է իր համար թանկարժեք մկանները ճարպային հյուսվածքի փոխարեն, ինչպես նաև չի ստանում օրգանիզմի համար անհրաժեշտ թվով նյութեր: Ճիշտն ասած, «դիետա» ասվածի հետ այդքան էլ համամիտ չեմ, քանի որ շատերը ենթատեքստում տեսնում են, որ այն կավարտվի և իրենք կվերադառնան իրենց ուտելաոճին, իսկ դա շատ սխալ է, քանի որ ճարպակալումը խրոնիկ հիվանություն է, որը պահանջում է առողջ սննդակարգ ամբողջ կյանքի ընթացքում:
- Ինչպե՞ս է պետք նիհարել: Ո՞րտեղից սկսել:
- Առաջին հերթին պետք է ճիշտ սնվել և ֆիզիկակապես ակտիվ լինել։ Առանց այդ ամենի  առկայության նիհարելու մասին  խոսք անգամ չի կարող լինել:
Ահա մի քանի կանոններ էլ ամերիկյան հանրահայտ womenshealthmag.com-ից, որն առաջարկում է ոսկե կանոններ նիհարել ցանկացողների համար:


  • Երբեք չի կարելի արագ ու միանգամից նիհարել: Քաշի արագ կորուստը նույնչափ արագ կիլոգրամների վերականգնում է ենթադրում:

  • Նախաճաշից չի կարելի խուսափել: Նախաճաշը ոչ միայն էներգետիկ է դարձնում մարդուն, այլև կրճատում օրվա ընթացքում ‹‹վայրի›› ախորժակը:

  • Խուսափեք թեթև աղանդերից: Օրվա ընթացքում, լինի դա աշխատավայրում, թե տանը մարդիկ հաճախ են շոկոլադ, քաղցրաբլիթ, նպարեղեն օգտագործում այն սնունդ չհամարելով, սակայն, եթե հաշվեք կալորիաները, ապա այն մեկ չափաբաժին ճաշի կալորիա կարող է կազմել:

  • Քնելուց առնվազն 3 ժամ առաջ է պետք սնվել, իսկ սնունդը պետք է լինի շատ թեթև և դյուրամարս:

  • Ջուրմ, ջուր, ջուր: Մարդու օրգանիզը հաճախ ջրի այլ ոչ թե սննդի կարիք է ունենում և պահանջը չհասկանալով մարդը անընդհատ ինչ-որ բան է ծամում: Իրականում` օրգանիզմը ջրի կարիք ունի, եթե անգամ Ձեզ մոտ չի ստացվում շատ ջուր խմելը, ապա կարելիք է ջրին ավելացնել քիչ կիտրոնահյութ, նարնջի հյութ կամ կտրատած վարունգ: Իսկ թե մոռանում եք ջուր խմել,  հոգ չէ՝ Waterlogged  ծրագիրը, որը նախատեսված է iPhon և Android հեռախոսների համար ձեզ պարբերաբար կհիշեցնի` ե՞րբ և ի՞նչ քանակությամբ է պետք  ջուր խմել:

  • Կանաչ թեյը հրաշքներ կարող է գործել, եթե օրվա ընթացքում գոնե 3 բաժակ խմեք: Ամերիկյան մարդկանց ուսումնասիրոթյան կենտրոնն էլ ապացուցել է, որ այն մարդիկ, ովքեր օրեկան 3 բաժակ կանաչ թեյ են խմում ավելի հեշտ են քաշ գցում, քան նրանք, ովքեր խուսափում են կանաչ թեյից:

  • Ֆիզիկապես ակտիվ լինելը կարևորագույն կանոն է:Չի կարելի նիհարել ամբողջ օրը համակարգչի առջև նստելով ու ոչինչ չանելով: Օրվա ընթացքում քայլելը, շարժման մեջ լինելը նպաստում են նիհարելուն: Իսկ ահա շաբաթական 3 անգամ մարզվելը պարտադիր է:

  • 7-8 ժամ քնելը պարտադիր պայման է նիհարել ցանկացողների համար: Լավ չհանգստացած, անքուն մարդը չի կարող հեշորեն ու անվնաս նիհարել: