Ինչպե՞ս Instagram-ում թաքցնել ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան

January 23, 2018

«Ե՞րբ ես վերջին անգամ եղել Instagram-ում». սա այն հարցն էր, որն օգտատերերը ցանկության դեպքում կարող էին գաղտնի պահել: Վերջին թարմացումից հետո Instagram–ում հայտնվեց նոր գործառույթ: Արդեն հնարավոր է տեսնել հետևորդների ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան, թե երբ եք վերջին անգամ օնլայն եղել:
Instagram լուսանկարների փոխանակման ծառայությունից արդեն վերածվել է սոցիալական և մարքեթինգային գործիքի: Direct-ի շնորհիվ օգտատերերից շատերն այն օգտագործում են որպես մեսինջեր: Հավելվածի հեղինակները հենց այդ պատճառով էլ ավելացրեցին նոր գործառույթ, որը վաղուց կա WhatsApp-ում և Telegram-ում:
Արհեստական ինտելեկտը սովորել է ավելի լավ գիրք կարդալ քան մարդը

  • Ի՞նչ են սովորել ռոբոտները 2017 թվականին. սալտո կատարել, քրտնել և նեղացնել երեխաներին

  • Ռոբոտ-հաքեր. Ինչպե՞ս կիրառել արհեստական բանականությունը կիբերանվտանգությունում




  • Այժմ մուտք գործելով Direct, օգտատիրոջ անվան տակ երևում է վերջին ակտիվության մասին տվյալները: Սա բարկացրեց այն օգտատերերին, որոնք նախընտրում էին Instagram-ում «թաքուն» մնալ:  Բայց, ի ուրախություն բողոքողների, նոր գործառույթը հնարավոր է անջատել: Ինչի համար հարկավոր է. 

    • Մուտք գործեք կարգավորումներ

    • Անջատել «ցանցային ակտիվություն» կոճակը


    Ի դեպ, անջատելու դեպքում հետևորդների օնլայն լինելու մասին տեղեկատվությունը ևս չեք տեսնի:

    LIFEHACKER