ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ. IQOS vs ծխախոտ՝ ի՞նչ է տեղի ունենում իրականում

March 29, 2018

IQOS-ի սարքերը Երեւանում սկսեցին վաճառվել մարտի 1-ից և այս ընթացքում աննախադեպ թվով ծխողներ Հայաստանում անցան ծխախոտի այս ալտերնատիվին:
IQOS-ն օգտագործողները հիմնականում հրաժարվում են այլեւս վերադառնալ ավանդական ծխախոտին: Այն ծխախոտի նման հագեցնող է և ունի մի շարք առավելություններ` օգտագործողի մատներն ու ատամները չեն դեղնում, տհաճ հոտ չունի եւ չի անհանգստացնում նույն սենյակում գտնվող այլ մարդկանց: IQOS օգտագործելիս կարելի է զգալ իրական թութունի համը և ստանալ նույնչափ նիկոտին, որքան սովորական սիգարետից:
Ի տարբերություն ավանդական ծխախոտի, որն այրվում է ավելի քան 800 աստիճանում, IQOS-ը տաքանում է մինչեւ 350 աստիճան: Այսինքն` IQOS-ում թութունը ոչ թե այրվում, այլ հատուկ սպիրալի միջոցով տաքանում է:

IQOS-ում թութունը ոչ թե այրվում, այլ հատուկ սպիրալի միջոցով տաքանում է:

Օգտագործողը ոչ թե ծուխ է շնչում, այլ նիկոտինով հագեցած գոլորշի, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել օգտագործողի վրա ծխախոտային արտադրանքի թողած բացասական ազդեցությունը, ինչը և այս տարվա հունվարին հաստատեց ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA) փորձագիտական խորհուրդը:
Ավելին, խորհուրդը հաստատել է նաև այն փաստը, որ IQOS-ի միջոցով մատակարարվող նիկոտինի մակարդակը բավարար է որպես սիգարետի փոխարինող ծառայելու և օգտվողի պահանջմունքը բավարարելու համար։
IQOS-ի հայրենիքը Շվեյցարիան է․ այն մշակվել է Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունների ու մշակումների կենտրոնում՝ Կուբում։ Ամեն ամիս Կուբը հյուրընկալում է տասնյակ հետաքրքրասերների` գիտնականներ, փորձագետներ, լրագրողներ, ում համար այլևս ընդմիշտ փոխվում է պատկերացումը նոր սերնդի ծխախոտային ում մանրամասն ներկայացվում են կազմակերպության կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքի մեթոդներն ու արդյունքները, ցույց են տրվում լաբորատորիաները։ Կուբն ունի տարբեր մասնաշենքեր, որոնց տրվել են չորս տարերքներից երեքի անվանումները՝ Հող, Օդ, Ջուր։
Կուբն ունի տարբեր մասնաշենքեր, որոնց տրվել են չորս տարերքներից երեքի անվանումները՝ Հող, Օդ, Ջուր։

Բացակայում է կրակը, ու դա պատահական չէ․ չէ՞ որ Ֆիլիպ Մորրիսը որդեգրել է առանց ծխի ապագա ստեղծելու հավակնոտ նպատակին հասնելու քաղաքականություն։ Լինելով Կուբ այցելած երջանիկներից մեկը՝ վստահորեն կարող եմ ասել․ երբևէ չէի պատկերացնի, որ ծխախոտային ընկերությունը կարող է այդքան բաց լինել ու նման մոտեցում ցուցաբերել ինովացիոն տեխնոլոգիաներին։
Վերջին սերնդի տեխնոլոգիաներով ու սարքավորումներով հագեցած լաբորատորիաներից ու հարմարավետ հանգստի սրահներից բացի, ուշադրությունս գրավեց հետաքրքիր մի մեխանիզմ, որը թույլ է տալիս համեմատել ավանդական ծխախոտի ու  IQOS-ի գործած ազդեցությունը սպիտակ ֆիլտրի վրա։
[embed]https://youtu.be/kPmzcx70woY[/embed]
Ինչպես տեսնում եք, այս էքսպերիմենտին մասնակցում են մեկ գլանակ ավանդական ծխախոտ եւ մեկ գլանակ  IQOS-ի «HEETS»։ Երկուսի ամբողջական օգտագործումից հետո սպիտակ ֆիլտրի վրա երեւում են ավանդական ծխախոտի եւ «HEETS»-ի օգտագործման հետևանքները, ինչի հիման վրա կարող ենք նաև հետևություն անել, թե ինչ ազդեցություն են ունենում երկու պրոդուկտներն էլ մարդու օրգանիզմի վրա։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Հավելեմ միայն որ, միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ը միջինում 90-95% քիչ վնասակար նյութեր է արտազատում ավանդական ծխախոտի համեմատ: Վերջերս մամուլում շրջանառվում էր Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականների անկախ ուսումնասիրությունը, որի արդյունքները ցույց են տվել, որ  IQOS օգտագործելու դեպքում բրոնխիալ էպիթելային հյուսվածքի միտոքոնդրիումների (սա բջջի այն հատվածն է, որը վերջինիս համար էներգիա է արտադրում) աշխատանքի վրա բացասական ազդեցությունը ավելի քիչ է՝ ի համեմատ ավանդական ծխախոտին։ Առաջին հերթին նվազում է բջջային սթրեսը, ինչը կարող է դառնալ նյարդային համակարգի, սրտամկանի, աչքի ցանցաթաղանթի, կմախքային մկանների և էնդոկրին համակարգի խանգարման պատճառներից մեկը։ Գոլորշին պարունակում է նիկոտին և զգալիորեն ավելի քիչ թունավոր նյութեր՝ ծխախոտի այրման հետևանքով առաջացած ծխի համեմատ։

Վիրտուալ տուր Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունների ու մշակումների կենտրոնում՝ Կուբում: