Որպեսզի երեխաներն ամառային արձակուրդը անիմաստ չանցկացնեն. իտալացի ուսուցչի 15-կետանոց հանձնարարությունների ցանկը

July 30, 2017

Polo Scolastico Paritario Don Bosco-ի ուսուցիչն աշխարհին հայտնի դարձավ իր հանձնարարություններով, որոնք տվել էր աշակերտներին՝ ամառային արձակուրդների համար: Ահա թե ինչ կետերից է բաղկացած Չեզարե Կատայի հանձնարարությունը:


  • Առավոտյան զբոսնեք: Եթե ծովին մոտ եք, ապա քայլեք ծովափի երկայնքով, նայեք ջրի հետ խաղացող արևի ճառագայթներին: Լսեք թռչունների երգը, զգացեք բնության շունչը: Այն կստիպի ձեզ երջանիկ զգալ:

  • Փորձեք կիրառել տարվա ընթացքում սովորած բառերը: Որքան դրանք շատ օգտագործեք, այնքան ավելի հետաքրքիր կլինի մտածելը: Ինչքան շատ մտքեր ունենաք, այնքան տարբերվող կլինեք, այնքան ազատ կմատածեք:

  • Կարդացեք: Շատ կարդացեք: Ոչ այն պատճառով, որ պարտավոր եք: Կարդացեք, քանի որ ամառը ոգեշնչում է ունենալ արկածներ ու երազանքներ: Կարդալը նման է թռիչքի: Կարդալը նաև ընդդիմանալու ձև է:

  • Խուսափեք բացասական ու դատարկ զգացողություն առաջացնող իրավիճակներից ու մարդկանցից: Փնտրեք այնպիսի ընկերներ, որոնք ձեզ կհասկանան ու կգնահատեն, եղեք այնպիսի մթնոլորտում, որը կհարստացնի ձեզ:

  • Եթե վախի զգացողություն կամ տրամադրության անկում ունեք, մի անհանգստացեք: Ամառը նաև հոգին խառնելու համար է: Պահեք օրագիր ու գրառեք այն, ինչ զգում եք: Հետո եթե ցանկանաք, կքննարկենք միասին:

  • Պարեք: Պարեք, որտեղ կարող եք. տանը, երբ մենակ եք, դրսում, երբ զբոսնում եք, պարահրապարակում, ընկերների հետ: Մի կաշկանդվեք, ազատ զգացեք: Ամառն ինքը պար է, ու հիմարություն է չմասնակցել այդ մեծ արարողությանը:

  • Գոնե մեկ անգամ դիմավորեք  լուսաբացը: Կանգնեք լուռ ու խորը շունչ քաշեք: Փակեք աչքերը և շնորհակալ եղեք այդ պահի համար:




  • Սպորտով զբաղվեք:

  • Եթե հանդիպեք մեկին, ով ձեզ շատ է դուր գալիս, ասեք նրան այդ մասին, ասեք համոզիչ ու գեղեցիկ: Մի ՛ վախեցեք լինել անընկալելի: Եթե ոչինչ չստացվի, ուրեմն ճակատագիրն է այդպես ուզում: Եթե կհասկանան, ամառն անցկացրեք միասին: Դա կլինի անմոռանալի ամառ: (Անհաջողության դեպքում՝ կրկնապատկեք 8-րդ կետի պահանջը` սպորտով շատ զբաղվեք:)

  • Թերթեք անցած դասերը: Համեմատեք ձեր կարդացածն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում:

  • Եղեք նույնքան երջանիկ, որքան արևի լույսը, նույնչափ ազատ ու վայրի, որքան ծովը:

  • Խնդրում եմ, մի հայհոյեք, վատ բառեր մի ասեք: Եղեք քաղաքավարի և բարի:

  • Դիտեք խորը էմոցիոնալ լավ ֆիլմեր (ցանկալի է օտար լեզվով), որպեսզի միաժամանակ բարելավեք նաև լեզվի իմացությունը, կարողանաք զարգացնել օտար լեզվով զգալու և երազելու կարողությունը։ Կինոն մի ավարտեք The End-ով, վերանայեք մի քանի անգամ: Այդպես ավելի լավ կընկալեք:

  • Հիշեք, ամառը մոգական է: Ամռան պայծառ լուսաբացին կամ ջերմ երեկոյին ուրվագծեք ձեր ապագան: Ու երբեք չհրաժարվեք այդ երազանքից, ճանապարհի կեսից հետ չկանգնեք: Սկսած այդ պահից արեք հնարավորը՝ երազանքն իրականություն դարձնելու համար:

  • Եղեք լավը: