[CinemaStar] Սղոցների շարքից 8-րդը. Մայքլ և Փիթեր Սպիրիգների ամերիկյան նոր սարսափ ֆիլմը

October 23, 2017

Ռեժիսորներ` Մայքլ Սփիրիգ, Փիթր Սփիրիգ
Դերերում` Մեթ Պասմոր, Թոբին Բել, Կալում Քիթ Ռենի, Հաննա Անդերսոն
Ժանր` սարսափ, թրիլլեր
Տևողությունը` 100 րոպե
Տարիքը` 18+
Քաղաքում հայտնաբերվում են մի քանի անշունչ մարմիններ, որոնց տերերը միանշանակ լավ ավարտի չեն արժանացել: Բոլորապացույցները մատնանշում են միայն մեկ մարդու՝ Ջոն Կրամերին: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Սղոց անունով մարդը արդենտասը տարուց ավել է ինչ մահացել է: Մի՞թե հայտնվել է մեկը, ով համարձակվել է վերականգնել դաժան մարդասպանի գործը: