Մեր խուլիգան ախպոր ծննդյան առիթով. Ջոնի Դեփի լուսավոր կողմերը

June 9, 2016

Ժամանակակից Հոլիվուդի ամենակարևոր, բազմապրոֆիլ և հմայիչ դերասաններից մեկը՝ միանշանակ, Ջոնի Դեփն է: Դերասանը հայտնի է ոչ միայն հարուստ հաջողված ֆիլմացանկի շնորհիվ.Դեփի ռոքնռոլային կերպարը, սիրային ցուցակն ու վառ իմիջը մխրճվել են ժամանկակից փոփ-մշակույթի ամենաբարձր սանդղակներից մեկի դարակում:

Ֆիլմ, որի մասին շատերը մոռացել են


70 նախագծերից մեկը («Քաջը»), Դեփը նկարահանել է անձամբ՝ հրավիրելով կինոհսկա Մարլոն Բրանդոյին: Սակայն Դեփի կարիերայի լավագույն հեղինակային ֆիլմը, որն այսօր գրեթե մոռացության է մատնվել  «Էդ Վուդն» է: Թիմ Բարթոն-Ջոննի Դեփ ընկերական դուետն ունի բազում հաջողված, տարօրինակ, միստիկ, զվարճալի և ոչ այդքան պատմություններ, որոնց ֆոնի վրա հստակ սև ու սպիտակ շրիֆթով տարբերվում է այդ բիոփիքը: Էդ Վուդը համարվում է հոլիվուդյան կինեմատոգրաֆի վատագույն ռեժիսորը, որն իր էքսցենտրիկ և լավատեսական բնավորության շնորհիվ չի կարողանում հանել վարդագույն ակնոցն ու հասկանալ մեկ բան. նա անտաղանդ կինոգործիչ է: Դեփից բացի Բարթոնը հրավիրել էր այլ աստղերի` Բիլ Մարրի, Սարա Ջեսիքա Փարքեր, Պատրիցիա Արքեթ: Արդյունքում ստացվել է հորոր նմանակում, տրագիկոմեդիային բնորոշ դառը ետնահամ պարունակող կենսագրական էպոս, որոշ կինոլրագրողների կարծիքով, Բարթոնի լավագույն ֆիլմը: Դեփի լավագույն դերերից մեկը, որն ի տարբերություն գրքային ու սցենարական Վիլլի Վոնկայի կամ Ջեք-Ճնճղուկի իրական հերոս է, թեկուզ և համարվում է բոլոր ժամանակների վատագույն ռեժիսորը:
[gallery columns="6" ids="32454,32455,32456,32457"]

Կանայք, որոնց նա սիրել է


Դերասանի առաջին պաշտոնական կինը և մեծ սերը դիմահարդար Լորի Էնն Էլիսոնն էր: Ամուսնությունը տևեց երկու տարի, իսկ կարճատև ամուսնության կոմպլեքսը տանջում էի Դեփի հաջորդ սիրավեպերի ժամանակ. նա իր բոլոր ընկերուհիներին ամուսնության առաջարկություն էր արել: Դեվիդ Լինչի սիրելի դերասանուհիներից մեկն ու Դեփի հաջորդ մեծ սերը՝ Շերիլին Ֆենն արժանացավ հատուկ վերաբերմունքի. նրա անունը հայտնվեց ,,Platoon’’  ֆիլմի նկարահանումներին ընթացքում Դեփի գլուխը պատող սաղավարտի վրա:  «Կեղտոտ պարերի»  աստղ Ջենիֆեր Գրեյը և Վայնոնա Ռայդերը հայտնվեցին Դեփի կյանքում կինոերեկույթների ժամանակ, իսկ Ռայդերն ու Դեփը սիրահարության շրջանում անգամ խաղացին միասին «Էդվարդ ձեռքեր-մկրատներում»,  ինչից հետո բազմաթիվ ռեժիսորներ ուզում էին տեսնել զույգին իրենց ֆիլմերում:


Նվիրվում է մեր մեծ շուրթերով քրոջ` Անջելինա Ջոլիի ծննդյան օրվան. Ֆիլմացանկ





Այնուհետև, տեղի ունեցավ  «կոկաինային սիրավեպը». այսպես էին անվանել լրագրողները բրիտանացի մոդել Քեյթ Մոսի և ամերիկացի ռոք աստղին վայել կյանքով ապրող դերասանի խելահեղ հարաբերությունները: Դեփն այն անվանել էր սեր առաջին հայացքից, ինչպես և Ռայդերի դեպքում, իսկ Մոսն ասել էի, որ «նա իր տղամարդկանցից ամենավայրենին էր»: Թմրանյութերի, ալկոհոլի և անդադար out door սեքսի ճանկերից դերասանին փրկեց նուրբ ու կանացի ֆրանսուհի Վանեսսա Փարադին: Գրեթե 15 տարի տևող իդեալական ընտենական կապն ընդհատեց Դեփի վերջին սերն ու երկրորդ պաշտոնական կինը՝ բիսեքսուալ Էմբերդ Հյորդը, ում հետ Դեփը ծանոթացել էր «Ռոմային օրագրի» նկարահանումների ժամանակ: Դատական գործը, որում Հյորդը Դեփին մեղադրում է բռնության համար, տեղի է ունենում հենց այս օրերին:
[gallery columns="6" size="medium" ids="32446,32447,32448,32449,32450,32451"]

Մարդիկ, որոնք դարձրել են նրան այդքան յուրօրինակ


Դեփը բազմիցս նշել է, որ դարձել է այսպիսի դերասան միայն և միայն իր ընկեր, ուսուցիչ և համախոհ Թիմ Բարթոնի շնորհիվ:  «Իմ կյանքն այնպիսին է, ինչպիսին կա միայն Թիմի շնորհիվ: Այստեղ խոսելու թեմա էլ չկա: Նա կարող է խնդրել ինձ անել ցանկացած բան: Եթե անհրաժեշտ է, որպեսզի ես հաջորդ ֆիլմում զբաղվեմ սեքսով աֆրիկյան կլորատամի հետ, ես դա ուրախությամբ կանեմ:
Դեփի ամենամտերիմ ընկերներից մեկը գոնզո-լրագրող և գրող Հանթեր Թոմփսոնն էր: Թոմփսոնի հայտնի «Վախ և ատելություն Լաս-Վեգասի»-ի շարունակությունը՝ «Ռոմային օրագիրը» գրողի թղթերի մեջ գտել է հենց Դեփը: Մինչ այդ, գրողի այդ ստեղծագործությունը հրաժարվում էին տպագրել , իսկ ընկեր Ջոնին հետագայում նպաստեց նաև համանուն ֆիլմի էկրանավորմանը:
Դերասանի ամենակարևոր մարդիկ՝ իր երեխաներն են: Իրենց շնորհիվ այսօր կինեմատոգրաֆն ու դերասանի երկրպագուները տեսնում են բոլոր ֆենթեզի նախագծերն, որոնց մեջ փայլում է անօսկար տաղանդը: Հոլիվուդի ամենահայտնի ֆրիկն իր դստեր համար դիտել է  «Օզ երկրի կախարդին» 150 անգամ:
[gallery size="medium" columns="6" ids="32458,32459,32460,32461"]