[ newmag x ted ] Ինչպե՞ս խոսել, որ մարդիկ ցանկանան լսել քեզ

April 20, 2016

Մարդկային ձայնը գործիք է, որով բոլորս նվագում ենք: Այն աշխարհի ամենազորեղ ձայնն է, հավանաբար: Այն միակն է, որով կարող ես պատերազմ սկսել և ասել՝ սիրում եմ քեզ: Բայց շատ կան մարդիկ, որոնց խոսքին ականջ չեն դնում: Ինչո՞ւ… Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր խոսքն ավելի հզոր դարձնենք՝ աշխարհը փոխելու համար:

Նախ` պետք է վերջ տանք որոշ սովորությունների:

Ահա հավաքել եմ 7 «մահացու» մեղքեր, որոնք թույլ ենք տալիս խոսքում:
Առաջինը բամբասանքն է: Գեղեցիկ չէ վատ խոսել մեկի մասին, որը ներկա չէ: Մենք քաջ գիտակցում ենք, որ 5 րոպե հետո մեր զրուցակիցն էլ մե´ր մասին է բամբասելու:
Երկրորդը դատելն է: Կան մարդիկ, որ սիրում են դա անել խոսակցության ժամանակ: Շատ դժվար է լսել մեկին, եթե գիտես, որ նա քեզ էլ է դատելու և մեղավոր Ճանաչելու:
Երրորդը բացասական վերաբերմունքն է: Դուք կարող եք ընկղմվել դրա մեջ: Մայրս իր կյանքի վերջին տարիներին շատ նեգատիվ էր տրամադրված: Հիշում եմ, որ մի օր ասացի. «Այսօր հոկտեմբերի մեկն է»,- ու նա ասաց. «Գիտեմ, ահավոր է, չէ՞»: Շատ դժվար է լսել մեկին, որն այդքան վատ է տրամադրված:
Հինգերորդը բողոքելու սովորությունն է: Դա էլ բացասական տրամադրվածության տեսակ է:


[ newmag x ted ]



Չորրորդն արդարացումն է: Ոմանք հետ են մղում մեղադրանքը և պատասխանատվություն չեն վերցնում: Նրանք պարզապես մեղքը գցում են մեկ ուրիշի վրա: Շատ դժվար է լսել այդպիսի մարդկանց:
Վեցերորդ մեղքը չափազանցումն է: Դա դառնում է խաբեություն, և մենք չենք ուզում լսել մարդկանց, որոնք ստում են (և մենք գիտենք դա):
Եվ վերջապես՝ դոգմատիզմը, փաստերը կարծիքի հետ շփոթելը: Երբ դրանք խառնվում են, լսածդ բանի պետք չէ: Դու գիտես, որ ինչ-որ մեկը «գրոհում» է իր կարծիքով՝ այն ներկայացնելով որպես բացարձակ ճշմարտություն: Դժվար է դա լսել:
Եվ այսպես, ահա այդ յոթ մեղքերը: Դրանցից պետք է խուսափել: Ես ուզում եմ առաջարկել 4 ուժեղ սյուներ, որոնց վրա հենվելով՝ մեր խոսքը կդարձնենք ուժեղ և կփոխենք աշխարհը:
Անկեղծություն. Եղիր պարզ և ուղիղ: Երկրորդ՝ եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Երրորդ՝ ազնվություն: Խոսքիդ տերը եղիր: Եղիր այն մարդը, որին կվստահեն: Եվ վերջապես՝ սեր: Ռոմանտիկ սիրո մասին չեմ ասում, այլ մարդկանց բարին կամենալու:
Այդուհանդերձ, դժվար է բացարձակ ազնիվ լինել: Երբ մեկը վատ տեսք ունի, բնականաբար, չես ասի այդ մասին:

Կարևոր է նաև, թե ինչ ձայնով եք խոսում: Տոնայնությունը կարևոր է: Եթե ուզում եք, որ խոսքն ազդեցիկ լինի, կրծքային ձայնով խոսեք: Չէ՞ որ մենք քվեարկում ենք քաղաքական այն գործիչների օգտին, որոնք խոսում են ցածր ու վստահ ձայնով:
Ձայնի տեմբրին ուշադրություն դարձրեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք նախընտրում ենք թավ, տաքուկ ձայներ: Եթե Ձեր ձայնն այդպիսին չէ, ոչինչ, դեռ ամեն ինչ կորած չէ: Կարող եք մշակել այն:
Ձայնի ելևէջներն էլ անչափ կարևոր են: Մոնոտոն ձայնով խոսող մարդուն դժվար է լսել: Նրանց շուրթերից նույնիսկ հարցերն են որպես գնահատական հնչում:
Տեմպ. Ես կարող եմ շատ արագ խոսել և կարող եմ դանդաղեցնել տեմպը՝ շեշտելով յուրաքանչյուր բառը, որին հետևում է կարճատև դադարը: Ոչ մի վատ բան չկա լռության մեջ: Կարիք չկա այն լցնել՝ «ը»-երով:
Ձայնի բարձրությունը ևս տրամադրություն է փոխանցում:

Այս խորհուրդները կիրառեք կարևոր տեղերում, բայց չմոռանաք խոսելուց առաջ ձայնը «տաքացնել»:
http://www.ted.com/talks/julian_treasure_how_to_speak_so_that_people_want_to_listen?language=en