Ինչպե՞ս նոր լեզուներ սովորել. խորհուրդներ պոլիգլոտից

September 12, 2016

Լեզուն պետք է ուսումնասիրել ամեն օր: Եթե ընդհանրապես ժամանակ չկա, գոնե տասը րոպե, այնուամենայնիվ, պետք է տրամադրել դրան: Հատկապես արդյունավետ է լեզու սովորել առավոտյան:


  • Եթե սովորելու ցանկությունը շատ արագ է «թուլանում ու անցնում», պետք չէ արգելակել, բայց պետք չէ նաև ստիպել շատ արագ սովորել ու ընկալել: Պետք է ընտրել մեկ այլ մոտեցում տվյալ պահի համար: Կարելի է փակել գրքերն ու ռադիո լսել, վարժությունների փոխարեն բառարանը թերթել:




  • Երբեք անգիր մի՛ արեք, կոնտեքստից դուրս ոչինչ մի՛ սովորեք:




  • Դասերին զուգահեռ սովորեք պատրաստի արտահայտություններ, որոնք շատ դեպքերում ու իրավիճակներում պետք կգան:




  • Փորձեք մտքում թարգմանել այն ամենն, ինչ հնարավոր է. սկսեք գովազդային հոլովակներից ու վահանակներից, ավարտեք պատահաբար լսված խոսակցություններով: Հոգնած ուղեղի համար սա լավ ու հանգստացնող վարժություն է:




  • Հաստատուն ու հիմննավոր պետք է սովորել միայն այն, ինչը հաստատել է դասախոսը:  Սեփական սխալների ուղղումները անգիր մի արեք: Ուղղված տեքստը սովորելուց հաճախ սովորում ենք ու հիշում նաև սխալները: Եթե լեզու սովորում եք առանց դասախոսի, սովորեք միայն դասագրքային ճշմարտությունները:




  • Պատրաստի արտահայտությունները, դարձվածքները պետք է սովորել եզակի թվի առաջին դեմքով. Օրինակ` «I am only pulling your  leg» (ես միայն գժվեցնում եմ քեզ):




  • Օտար լեզուն ամրոց է, որը պետք է գրավել բոլոր կողﬔրից և ﬕաժամանակ` թերթ կարդալով, ռադիո լսելով, չթարգմանված ֆիլﬔր դիտելով, օտար լեզվով ելույթներ ու դասախոսություններ լսելով, դասագրքերն ընթերցելով, գրավոր շփվելով, հանդիպուﬓերով ու լեզուն իմացողների հետ խոսելով:




  • Մի՛ վախեցեք խոսել ու սխալվել: Խնդրեք, որ ուղղեն: Եվ, աﬔնակարևորը, պետք չէ վհատվել, վիրավորվել ու նեղանալ, երբ ուղղում են ու ասում, որ սխալ եք խոսում:




  • Վստա՛հ եղեք, որ ինչ էլ լինի, հասնելու եք նպատակին: Դուք ունեք չընկճվող կամք, անհավանական հնարավորություններ ու լեզու սովորելու ունակություններ:




  • Կատոյի  բանաձևը



    Ծախսված ժամանակ + Հետաքրքրություն = Արդյունք



    կամ



    Ծախսված ժամանակ + Սխալ անելու վախ = Արդյունք