Մանկական գրքի փառատոնին միացել է նաև Newmag-ը՝ հունիսի 1-3-ը մեր գրքերը գնեք 30 տոկոս զեղչով

May 31, 2022

Մանկական գրքի փառատոն՝ մանուկների տոնին ընդառաջ: «Զանգակ» գրատունը երեխաների պաշտպանության տոնի առթիվ կազմակերպել է Հայաստանում առաջին՝ մանկական գրքի փառատոնը, որին մասնակցելու է նաև Newmag հրատարակչությունը: Անգլիական այգում մեր հրատարակչությունը կներկայացնի գրքերը՝ մինչև 30 տոկոս զեղչով, սպասվում է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ հանդիպում, որի ընթացքում նա կխոսի երեխաների համար նախատեսված գրականության մասին:

Newmag-ն իր առանձին տաղավարում կներկայացնի վերջին 4 տարիներին հրատարակած գրքերը 30 տոկոս զեղչով: Հրատարակչության գիտահանրամատչելի գրականությունը կարող է օգնել դեռահասներին հատկապես մասնագիտական կողմնորոշման հարցում, իսկ նրանց ծնողներին՝ երեխաների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու գործում:

 

Փառատոնը նաև ծնողների համար է: Հունիսի 2-ին՝ 18:30-ին, Անգլիական այգում տեղի կունենա Newmag hրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ հանդիպում, որի ընթացքում նա կներկայացնի երեխաների համար նախատեսված գրականության մասին: Ի՞նչ է առաջարկում ժամանակակից աշխարհը այսօրվա ամենագետ մանուկներին:  

 

Երեք օր շարունակ՝ հունիսի 1-3-ը ներառյալ, Անգլիական այգում մանկական գրականության շքերթ է, որտեղ կարող եք անցկացնել Ձեր փոքրիկի հետ մի ամբողջ օր: 3 օր շարունակ կլինեն տարբեր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, ինտերակտիվ և ուսուցողական խաղեր: