Կափարիչի տակ․ Մեքենաների վերահսկողությունը կօ՞գնի կանխել ահաբեկչությունները

November 5, 2017

Ահաբեկչական նպատակով տրասնպորտային միջոցի կիրառումը հեշտ է բացատրել: Զենք կամ պայթուցիկ սահմանով անցկացնելը դժվար է, ավելի հեշտ է բեռնատար վարձել: Նիցայում մարդկանց վրաերթի ենթարկած հանցագործը բեռնատարը վարձակալել էր մի քանի օր առաջ: Ավտոմեքենան վերահսկելն իհարկե դժվար է: Բայց վերահսկողության համակարգերը, որոնք տարածում են գտնում Եվրոպայում, հնարավորություն են տալիս վերահսկել տրանսպորտի շարժը, որոշ դեպքերում նույնիսկ հեռակա խոչընդոտել դրա օգտագործումը:



Կարդացեք նաև․



Հարկադրված կանգառ


Նման համակարգերն արդեն օգտագործվում են ավտոմեքենայի կարճաժամկետ վարձակալության ժամանակ: Օպերատորները կարողանում են հետևել մեքենայի ընթացքին, նրանք կարող են նույնիսկ վերահսկել արագության գերազանցումը, մեքենայի կտրուկ մանևրելը: Եթե հաճախորդի վարքը կասկածելի է թվում, վարձակալված մեքենայի շարժիչը հնարավոր է անմիջապես անջատել հեռակառավարման միջոցով:
YouDrive&PUMP PR մենեջերի խոսքով, այն կանխժարգելիչ միջոցն օգտագործում են նաև այն դեպքում, երբ հաճախորդը փորձում է անջատել վերահսկող համակարգը, հատել թույլատրելի սահմանը, կամ փախչել ոստիկանական հետապնդումից: Հեռակառավարման մանիպուլյացիայի հնարավորությունը,  սակայն, միանշանակ չի ընդունվում անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից: Դրան դեմ արտահայտվող վարորդները պնդում են, որ դա ոստիկանության ու հատուկ ծառայություններին չարաշահումների հնարավորություն է տալիս: Փորձագետների մի մասը վստահ է, որ վերահսկման համակարգը չի օգնի ահաբեկչությունը կանխելու հարցում, քանի որ նույնիսկ 60կմ/ժ արագությամբ ընթացող մեքենան կտրուկ արգելակելու դեպքում ընթանում է ևս 10-15 մետր և եթե փողոցը մարդաշատ է, զոհերից խուսափել չի հաջողվի: Դա նշանակում է, որ այդ համակարգն ավելի շատ ուղղված է քաղաքացիների իրավունքները սահամանափակելուն:

FORBES