«Մարզադաշտ մտնելիս ինձ չեն ստուգել». ամփոփ` Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության մասին

«Մարզադաշտ մտնելիս ինձ չեն ստուգել». ամփոփ` Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության մասին

Մանչեսթերը ցնցվել է մահապարտ ահաբեկչի գործի դրած ռումբից: Պատմում ենք` ինչ է կատարվել Մանկունյանցիների քաղաքում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ:

Լոնդոնի ահաբեկչությունից ուղիղ 2 ամիս անց Միացյալ Թագավորությունը կրկին ցնցվում է մահապարտի պայթունից: Այս անգամ թիրախը Եվրոպայի ամենամեծ մարզադաշտերից մեկն է `21 հազարանոց «Մանչեսթր Արենան»: Պայթյունը հնչել է մայիսի 22-ի երեկոյան Արիանա Գրանդեի համերգի ավարտին:

Երգչուհին նոր էր գնացել ետնաբեմ, հանդիսատեսը սկսել էր հեռանալ դաշտից, երբ արենան լուսավորվեց հզոր պայթյունից: Փողոցի տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը:

Առաջին վայրկյաններին շատերը չէին հասկանում` ինչ է տեղի ունեցել, նույնիսկ անվտանգության աշխատակիցներն էին անտեղյակ: Քաոսից ու հրմշտոցից խուսափելու համար մարզադաշտի ադմինիստրացիան փորձում էր հանգստացնել խուճապահար մարդկանց, հորդորում էին հանգիստ մոտենալ ելքին:

Քիչ անց հայտնի է դառնում, որ պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը դահլիճի ֆոյեյում սպանելով 22 մարդու, հիմնականում անչափահասների: 60 մարդ բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել է:

«Վիրավորների, զոհվածների և անհետ կորածների մեջ հայեր կամ Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկություն չկա». ՄԲ-ում Հայաստանի դեսպանություն

23-ամյա Գրանդեի երկրպագուները հիմնականում թինեյջերներ ու երեխաներ էին, որոնք այստեղ էին ծնողների հետ: Երգչուհին թվիթերյան իր էջում գրել է, որ ցավում է տեղի ունեցածի համար:

Ականատեսների մի մասի կարծիքով, մարզադաշտի մուտքերի մոտ անվտանգության միջոցառումները պատշաճ կազմակերպված չէին:

Պայթյունից րոպեներ անց ոստիկանությունը հաստատեց ահաբեկչության վարկածը: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամները պաշտոնապես ստանձնել են պատասխանատվությունը:

Վարչապետ Թերեզա Մեյն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, թագավորությունում դադարեցվել է նախընտրական արշավը:

Վարչապետ Մեյին ցավակցել է նախագահ Սարգսյանը: Նա իր զորակցությունն է հայտնել Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին ու ընդգծել;, որ Հայաստանը խստորեն դատապարտում է անմարդկային գործողությունները և պատրաստ է համատեղ ուժերով շարունակել ահաբեկչության դեմ պայքարը:

Գրել կարծիք