[ Videoդաս ] Բնական դիմահարդարումը նորից մոդայիկ է. Ահա թե ինչպես պետք է այն անել

March 10, 2017

Պրոբլեմատիկ մաշկ


http://www.youtube.com/watch?v=YUO33adijEw
Բնական դիմահարդարումը դեմքը դարձնում է ավելի գրավիչ, թաքցնում է թերությունները, շեշտադրում դեմքի որոշ հատվածները: Պարզ է, որ մեծ ու արտահայտիչ թերությունները թաքցնելու համար պետք է տոնային խիտ կրեմ: Բայց խիտ տոնային միջոցներն ունեն թերություն, դրանք մեյք ափը դարձնում են թատերական, ու վտանգ կա, որ մի քանի ժամից այն կծորա:

Ասիական դեմք


http://youtu.be/KwokYy6Ehk8?list=PLOIPW69bdcWg8kU7v4hg656Ej91oxl192
Ասիական դիմահարդարման տեխնիկան ունի լոկալ թրենդներ` բնական ու իդեալական անթերի մաշկ, եվրոպացիների համար տարօրինակ` մանրակրկիտ ստվերագծում ու կոպերի տակ կապտուկներ հիշեցնող մուգ ներկում:

Նվազագույն դիմահարդարում


http://www.youtube.com/watch?v=5G8Tk3-Et5A

Chanel-ի դիմահարդար Զոի Թեյլորը ցուցադրում է արագ դիմահարդարում, այն կարելի է անել ամեն օր: Տոնային ու թաքցնող միջոցները օգտագործվում են միայն այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Ամբողջ դիմահարդարումն արվում է մարմնագույն նյութերով:



Նվազագույն, բայց շեշտադրված դիմահարդարում


http://www.youtube.com/watch?v=5c2cd5RICYM
Բլոգեր Տանյա Բուռն իր վիդեոբլոգում օգտագործում է բնական գունաներկեր` տաք վարդագույն կարմրաներկ, ունքերի շագանակագույն ստվերաներկ, շեշտված աչքեր ու նորից շագանակագույն թարթիչաներկ:

Դեմքի կորեկցիա


http://www.youtube.com/watch?v=AXHGA7NZMXY
Դեմքի ձևը կարելի է վիզուալ փոխել` տոնով կամ դիմափոշիով: Շատ դիմահարդարներ նախընտրում են մարմնագույն միջոցներ: Այդպիսի դիմահարդարում ունի նաև Քիմ Քարդաշյանը: Ամեն օր դեմքը փոխել դիմահարդարման միջոցով, իմաստ չունի, բայց ընդգծել այտոսկրերը, կարելի է:

Խոնավ դեմք


http://www.youtube.com/watch?v=cFieD3m9JJ0
Խոնավ դեմք ստանալու համար պետք է օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, բայց դիզայներ Չոն Սեմ Մուլն ավելի բարդ ու երկար ճանապարհ է ընտրում. խոնավեցնում ու սնուցում է դեմքը տոնիկով, հետո օգտագործում շատ քիչ դեկորատիվ կոսմետիկա:

Արևայրուքով դեմք


http://www.youtube.com/watch?v=Hw7pqU_XGRI
Սա ամենաարտահայտիչ դիմահարդարումն է: Այն կսազի մուգ մաշկին: Դիմահարդար Թենի Փանոսյանը նախընտրում է անել որակյալ, բայց ոչ աչք ծակող տոնային դիմահարդարում: Եթե դուք միշտ վախեցել եք բրոնզագույն միջոցներից, համարելով, որ այն միայն արևայրուքով դեմքի համար է, Թենին կփոխի փոխել ձեր կարծիքը:

Միջին տարիքի կանանց համար


http://www.youtube.com/watch?v=mGe2zBC1W3c
Ակտիվ ծերացող ու չոր մաշկ: Կլիմաքսի շրջանում գտնվող կանանց համար դիմահարդարներն ունեն առանձին խորհուրդներ:

Հասուն դեմք


http://www.youtube.com/watch?v=f-SZA1tkViU
Հասուն կանանց դիմահարդարումն ունի առանձնահատկություններ: Վիդեոդասում կինն ունի լավ պահպանված դեմքի օվալ, բայց ունի նաև շատ կնճիռներ: Պետք է սովորել դրանք թաքցնել:

Աղբյուրը