Ինչպե՞ս է հաջողության հասել բեսթսելլեր գրող Մարկ Մենսոնը (տեսանյութ)

February 15, 2020

Որն է ազատության գինը, ինչն է մեզ այսքան խենթ դարձրել և ինչու ենք բոլորս բոլոր հարցերում սխալ։ Նա տալիս է ամենաանհարմար հարցերն ու բացահայտում:
Ձեզ արդեն ծանոթ նարնջագույն գրքի շապիկին հենց ինքն է։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձավ ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր։
2009-ին Մենսոնը սկսեց վարել ծանոթությունների և ժամադրությունների իր առաջին բլոգը։ 2011-ին հրապարակեց առաջին գիրքը: Ավելի ուշ կայք ստեղծեց: Ամիսը երկու միլիոնից ավելի ընթերցողներին Մենսոնը  մոտիվացնում, զարմացնում ու երբեմն էլ զայրացնում է:



Թքել ենք բոլորս. newmag-ը հրատարակել է Մարկ Մենսոնի նոր գիրքը





Մենսոնը մասնագիտությամբ ոչ հոգեբան է, ոչ էլ փիլիսոփա։ Պարզապես, երբ դպրոցում ընկերները Backstreet Boys էին լսում, նա Նիցշե էր կարդում։  Իսկ կյանքը Մենսոնի համար վիդեո խաղ է։ Բարի գալուստ, խաղացող N1։ Ուզո՞ւմ ես հաղթել. ուրեմն մի բողոքիր ու գրողի ծոցն ուղարկիր դրականն ու հիշիր՝ կյանքը խնդիրներ լուծելու համար է։
Որոշ մարդիկ նրան լուրջ չեն ընդունում, մյուսներն ասում են, որ Մենսոնը փրկել է իրենց կյանքը։ Իսկ Մենսոնն առաջարկում է՝ կարդացեք և որոշեք ինքներդ:
[embed]https://youtu.be/pfxZjJ-s_uM[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում