Թքել ենք բոլորս. newmag-ը հրատարակել է Մարկ Մենսոնի նոր գիրքը

Թքել ենք բոլորս. newmag-ը հրատարակել է Մարկ Մենսոնի նոր գիրքը

Բեսթսելլեր գրող Մարկ Մենսոնը սովորեցնում է, թե ինչպես անտեսել կյանքի մութ կողմերը: Այս անգամ նա ներկայացնում է հույս չկորցնելու նուրբ արվեստի բանաձևը:

Միջազգային ֆենոմեն, վաճառքի միլիոնավոր օրինակներ և Մենսոնի գիրքը համաշխարհային բեսթսելլեր է: Մարդիկ գնեցին նրա գիրքը՝ հույսը չկորցնելու նուրբ արվեստին տիրապետելու համար: Նրա բանաձևը պարզ է. ավելի անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ ու մի կորցրեք աշխարհի հետ կապը:

«Եթե ամեն ինչ վատ է, դեռ չի նշանակում, որ դուք էլ պետք է վատ լինեք: Մարկ Մենսոնի գիրքը զինված շտապօգնություն է ավելի լավ կյանքի ձգտողների համար: Այն է, ինչ հիմա պետք է բոլորիս», -ասում է բեսթսելլեր գրող Ռայան Հոլիդեյը:

«Թքել ենք բոլորս» գիրքը Մենսոնը գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:

«Սա գոյաբանական բարդագույն խնդիրների մասին պարզ լեզվով պատմող բացառիկ գիրք է», – ասում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Սքոտ Բերի Կաուֆմանը:


Կարդացեք նաև.


Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խենթ աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ձեզ ժպտալ:

«Այս գիրքը հաստատապետ կստիպի ծիծաղել, կասկածի տակ դնել իմացածը և փոխել կյանքը», – ասում է բեսթսելլեր գրող Նիր Էյալը:

Մենսոնը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Այս գիրքը գիտի, թե ուր է գնում աշխարհը և ինչպես պետք է ինքդ քո մասին հոգ տանես մինչև այնտեղ հասնելը:

«Սա գիրք-հակաթույն է մեր ժամանակների հոգևոր արատների դեմ: Այն լի է ծիծաղով, կիրառելի  խորհուրդներով ու փիլիսոփայական մտքերով», – ասում է բեսթսելլեր գրող Էրիկ Բարկերը:

Մինչև բոլորը սարսափում են աշխարհի չարիքներից, Մենսոնը սովորեցնում է, թե ինչպես անտեսել կյանքի մութ կողմը: Այժմ պետք է ոչ մայն «Թքած ունենալ» այլև «Հույսը չկորցնել»:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք