BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag հրատարակչությունը բարեգործական տոնավաճառին

Newmag հրատարակչությունը բարեգործական տոնավաճառին մասնակցել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքով (տեսանյութ)

newmag-y-n

Արցախցիների պատրաստած քաղցրն ու թթուն վաճառվում են կայծակնային արագությամբ: Էլինա Պողոսբեկովան նկատում է՝ ժենգյալով հացն արդեն վերջացել է. «Ամեն ինչը ծախեցինք, հիմա էլ վերջանում է: Մինչև վերջին լուման արցախցիներինն է»:

Վաճառված համեղ ուտեստների ամբողջ գումարը կգնա արցախցիների կարիքներին: Նանա Մարտիրոսյանն առաջին իսկ օրվանից արցախցի կանանց կողքին է՝ օգնում է իրենց ձեռքի պատրաստածը դառնա իրենց իսկ ապրելու միջոց: «Վաճառում են թթու, փախլավա, ժենգյալով հաց: Օրինակ, գուլպաները, գլխարկներ գործում են մեր ընկերները: Բոլորն արցախցիների ձեռքով կամ արցախցիների համար պատրաստված իրեր են»:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը  բարեգործական տոնավաճառին ներկայացնում է Newmag հրատարակչությունը: Հայտնի գրողի ստորագրությամբ գրքերի հասույթի  60 տոկոսը հրատարակչությունը նույնպես կուղղի արցախցիներին:

Կենտրոնում Նարինե Աբգարյանն է: Ինչ եկել է, ստորագրում է նոր գիրքը՝ Newmag հրատարակչության վերահրատարակած՝«Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: «Շատ որակավ, լավ հրատարակություն է, շնորհակալ եմ Նյումեգին: Թարգմանությունն էլ է լավը»:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը  բարեգործական տոնավաճառին ներկայացնում է Newmag հրատարակչությունը՝ ամբողջությամբ նոր շապիկով, նոր խմբագրմամբ: Հայտնի գրողի ստորագրությամբ գրքերի հասույթի  60 տոկոսը հրատարակչությունը նույնպես կուղղի արցախցիներին.

Այս առիթով Նարինե ասում է.«Հիմա չեմ մտածում գիրք գրելու մասին: Մտքերս խառնեն: Բայց հուսով եմ, որ երջանիկ գիրք կգրեմ, իրականություն թող դառն աայն, ինչ կհորինեմ»:

Կարդացեք նաև

«Երկնքից երեք խնձոր ընկավ» բեսթսելլերը Newmag-ը վերահրատարկել է «Օրակուլ» հրատարակչության հետ: «Օրակուլ»-ի տնօրեն Ռուբեն Իշխանյանի խոսքով, արցախցիներին օգնելու ծրագրերն այսքանով չեն ահմանափակվելու. «ՆյումեգնուՕրակուլը հայտարարել են, որ միշտ պատրաստ ենք աջակցել Նարինեին: Եվ այս պահին էլ ունենք մոտ 10 ծրագիր, որոնք կիրականացնենք առաջիկայում»:

Նարինե Աբգարյանն ընդամենը մի քանի շաբաթով կմեկնի Ռուսաստան ու կրկին կվերադառնա: Մինչև նոր տարի բարեգործական տոնավաճառներ էլի կլինեն, Աբգարյանն էլ կրկին կհանդիպի իր ընթերցողներին:

Տարածել

Երկնքից երեք խնձոր ընկավ
Երկնքից երեք խնձոր ընկավ

Նարինե Աբգարյան

2900 ֏

Նկարագրություն

Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։  

Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: