BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ջենգյալով հացն ու «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը

Ջենգյալով հացն ու «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հանուն մեկ նպատակի (տեսանյութ)

newmag-y-n

Նարինե Աբգարյանը Մոսկվայից է,  ծնողները՝ Բերդից: Երևանում են հավաքվել հանուն Արցախի: Նարինե Աբգարյանին նույնիսկ համավարակը հետ չպահեց: Ասում է, էլ չէր կարող Մոսկվայում մնալ ու իրադարձություններին հետևել հեռվից.

«Ծնողներիս երեկ շանտաժով Բերդից Երևան եմ բերել։ Ես այստեղ վերջապես սովորեցի քնել, ամեն 15 րոպե Մոսկվայում արթնանում էի, որովհետև մեր տղամարդիկ կռվում էին»,- պատմում է Նարինեն։

Պատերազմի ու դրա հետևանքների մասին տավուշցի գրողը լավ գիտի, այդ մասին գիրք է գրել: Ինքն իրեն խոստացել էր, որ պատերազմի մասին էլ երբեք չի գրի: Դժվար է և՛ հոգեպես և՛ ֆիզիկապես, բայց եթե ինչ-որ պահ խիզախություն հավաքի, նոր գործ կսկսի. «Իրավունք չունենք լռելու մեր վերքերի մասին , բուժվում ենք գրելով»։

Newmag-ը վաճառած գրքերի հասույթի 30 տոկոսը փոխանցելու է Նարինե Աբգարյանի որոշմամբ այն կազմակերպություններին, որոնք հոգ են տանում Հայաստանում ապաստանած արցախցիների կեցությունը։

Նարինեին տեսնելու, նրա հետ պատերազմի ու խաղաղության մասին խոսելու, ու նրա մակագրությամբ գիրք ունենալու համար մարդիկ հերթ էին կանգնում: Նույնիսկ մռայլ եղանակն ու անձրևը չխանգարեց։

Լիլիթ Մանուչարյանը մեկն է այն արցախցի կանանցից, ովքեր այսօր Հայաստանում գումար են վաստակում. «Մենք պատրաստում ենք ժինգյալով հաց, վաճառքի համար է: Մեկ շաբաթ է ընտանիքիս հոգ տանելու համար այստեղ եմ, հաց եմ պատրաստում։ Երկու երեխա ունեմ, հեսա պիտի ծննդաբերեմ»։

Նարինե Աբգարյանը խոստանում է՝ շարունակելու է մնալն Արցախի ու արցախցու կողքին:  Բանակին օգնելու համար կանի հնարավոր ու անհնար ամեն բան:  Newmag-ը վաճառած գրքերի հասույթի 30 տոկոսը փոխանցելու է Նարինե Աբգարյանի որոշմամբ այն կազմակերպություններին, որոնք հոգ են տանում Հայաստանում ապաստանած արցախցիների կեցությունը։

Երկու ժամ նախատեսված միջոցառումը մի քանի անգամ երկարացվեց՝ այցելուները շատ էին։ Հերթում սպասում էին։ Նարինեն էլ խոստացավ՝ նորից կհանդիպենք, չէ որ բոլորս այստեղ ենք։

Տարածել

Երկնքից երեք խնձոր ընկավ
Երկնքից երեք խնձոր ընկավ

Նարինե Աբգարյան

2900 ֏

Նկարագրություն

Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։  

Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: