«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը դարձել է բեսթսելլեր
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հոկտեմբերի վաճառքների հիման վրա: Այդ ամսում բեսթսելլեր է համարվել նաև Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը:
Հաճախ գրաքննդատները Աբգարյանի գործերում ու ձեռագրերում նկատում են Գաբրիել Գարսիա Մարկեսի շունչը:
Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը 2-րդ տեղում է: Վեպը հեռավոր մի փոքրիկ գյուղի՝ Մառանի ու նրա բնակիչների մասին է, որոնք տեսել են երկրաշարժ, պատերազմ, սով, երաշտ: Գյուղում մնացել են միայն ծերերը, որոնց աշխարհը մոռացել է, և նրանք՝ ապրում են ու կյանքով լցնում գյուղը:
Կարդացեք նաև
- «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը (տեսանյութ)
- «Օրակուլ» հրատարակչատունը միանում է Newmag-ին և դառնում հայ-ռուսական մատենաշար
- Սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ և հոգու բալասան. տեղի ունեցավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ջենգյալով հացն ու «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հանուն մեկ նպատակի (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հրատարակիչն առաջադրվել է «Читай Россию/Read Russia» մրցանակին
- Newmag հրատարակչությունը բարեգործական տոնավաճառին մասնակցել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքով (տեսանյութ)
Վեպի հերոսներն ապրում են իրենց փոքրիկ աշխարհում. ավանդական կենցաղն ու ապրելակերպն ամբողջությամբ ներկայացված է մեծ սիրով: Գյուղացիները պատրաստ են իրար օգնել ու աջակցել, ապրում են միմյանց ցավերով ու հոգսերով, գյուղական հուզաշխարհով ու հոգու մաքրությամբ, որոնց համար կյանքի իմաստն աշխատանքն է: Բոլոր նկարագրությունները Նարինե Աբգարյանը մատուցում է վառ պատկերներով: Հաճախ գրաքննդատները Աբգարյանի գործերում ու ձեռագրերում նկատում են Գաբրիել Գարսիա Մարկեսի շունչը:
Նարինե Աբգարյան
5800 ֏
Նկարագրություն
Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։
Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ: