Newmag հրատարակչությունը բարեգործական տոնավաճառին մասնակցել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքով (տեսանյութ)
Արցախցիների պատրաստած քաղցրն ու թթուն վաճառվում են կայծակնային արագությամբ: Էլինա Պողոսբեկովան նկատում է՝ ժենգյալով հացն արդեն վերջացել է. «Ամեն ինչը ծախեցինք, հիմա էլ վերջանում է: Մինչև վերջին լուման արցախցիներինն է»:
Վաճառված համեղ ուտեստների ամբողջ գումարը կգնա արցախցիների կարիքներին: Նանա Մարտիրոսյանն առաջին իսկ օրվանից արցախցի կանանց կողքին է՝ օգնում է իրենց ձեռքի պատրաստածը դառնա իրենց իսկ ապրելու միջոց: «Վաճառում են թթու, փախլավա, ժենգյալով հաց: Օրինակ, գուլպաները, գլխարկներ գործում են մեր ընկերները: Բոլորն արցախցիների ձեռքով կամ արցախցիների համար պատրաստված իրեր են»:
«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը բարեգործական տոնավաճառին ներկայացնում է Newmag հրատարակչությունը: Հայտնի գրողի ստորագրությամբ գրքերի հասույթի 60 տոկոսը հրատարակչությունը նույնպես կուղղի արցախցիներին:
Կենտրոնում Նարինե Աբգարյանն է: Ինչ եկել է, ստորագրում է նոր գիրքը՝ Newmag հրատարակչության վերահրատարակած՝«Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: «Շատ որակավ, լավ հրատարակություն է, շնորհակալ եմ Նյումեգին: Թարգմանությունն էլ է լավը»:
«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը բարեգործական տոնավաճառին ներկայացնում է Newmag հրատարակչությունը՝ ամբողջությամբ նոր շապիկով, նոր խմբագրմամբ: Հայտնի գրողի ստորագրությամբ գրքերի հասույթի 60 տոկոսը հրատարակչությունը նույնպես կուղղի արցախցիներին.
Այս առիթով Նարինե ասում է.«Հիմա չեմ մտածում գիրք գրելու մասին: Մտքերս խառնեն: Բայց հուսով եմ, որ երջանիկ գիրք կգրեմ, իրականություն թող դառն աայն, ինչ կհորինեմ»:
Կարդացեք նաև
- «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը (տեսանյութ)
- «Օրակուլ» հրատարակչատունը միանում է Newmag-ին և դառնում հայ-ռուսական մատենաշար
- Սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ և հոգու բալասան. տեղի ունեցավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ջենգյալով հացն ու «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հանուն մեկ նպատակի (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հրատարակիչն առաջադրվել է «Читай Россию/Read Russia» մրցանակին
«Երկնքից երեք խնձոր ընկավ» բեսթսելլերը Newmag-ը վերահրատարկել է «Օրակուլ» հրատարակչության հետ: «Օրակուլ»-ի տնօրեն Ռուբեն Իշխանյանի խոսքով, արցախցիներին օգնելու ծրագրերն այսքանով չեն ահմանափակվելու. «ՆյումեգնուՕրակուլը հայտարարել են, որ միշտ պատրաստ ենք աջակցել Նարինեին: Եվ այս պահին էլ ունենք մոտ 10 ծրագիր, որոնք կիրականացնենք առաջիկայում»:
Նարինե Աբգարյանն ընդամենը մի քանի շաբաթով կմեկնի Ռուսաստան ու կրկին կվերադառնա: Մինչև նոր տարի բարեգործական տոնավաճառներ էլի կլինեն, Աբգարյանն էլ կրկին կհանդիպի իր ընթերցողներին:
Նարինե Աբգարյան
5800 ֏
Նկարագրություն
Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։
Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ: