ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Պատերազմն ու թիկունքը, մարդիկ ու ճակատագրերը «Երկն

Պատերազմն ու թիկունքը, մարդիկ ու ճակատագրերը «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպում (Տեսանյութ)

newmag-y-n

Սեպտեմբերի 27-ից օրեր առաջ Newmag-ը ներկայացրեց «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Նարինե Աբգարյանն ինչպես իր մյուս, այնպես էլ այս գրքում անդրադառնում է սահմանապահ ամենագողտրիկ գյուղին ու իր անզուգական  բնակիչներին: Ռուսաստանաբնակ գրողը հաճախ է սոցիալական ցանցերով անդրադառնում արցախա-ադրբեջանական հակամարտությանը: Եվ խոստովանում է, որ տավուշյան իր գյուղին մինչև այսօր էլ կապված է ամուր կապերով ու մի օր անպայման վերադառնալու է՝ ընդմիշտ: Մինչև ադրբեջանցիների հարձակումը, Newmag-ը այցելել էր Մովսես գյուղ, ու ինչպես 30 տարի առաջ, հիմա էլ գյուղի բնակիչը Մովսեսում է՝ ամուր ու վճռական: 

Տավուշի սահմնապահ գյուղերից՝ Մովսեսը գտնվում է տարածաշրջանի նախկին խորհրդային վարչական կենտրոն Բերդից 15 կիլոմետրի վրա, հյուսիսարևելյան հատվածում, Մոսեսգետ գետի ցածրադիր ափին: Այժմյան հարավարևելյան բարձրության վրա գյուղը հիմել Ղարաբաղից եկած վերաբնակիչները: Գյուղում ապրող Անդրեասյանների դուռը բաց է։ Տանը երկուսով են մարդ ու կի. 70 տարի միասին, վերջին 15 տարին՝ միա՛յն երկուսով։ Ոչ Մոսկվա, ոչ Բերդ, ոչ էլ կողքի գյուղ, որտեղ իրենց չորս երեխաներն են, չեն տեղափոխվել։ Տունը թողնելու միտքն անընդունելի է, հաստատում է, ինչպես գյուղում են նրան դիմում, ընկեր Անդրեասյանը. «Ամեն քարը մի պատմություն ունի, ամեն քարը: Ոչ մի բան չենք ունեցել, ոչ մի բան, երկուսով եկել ենք ու էսքանը ստեղծել ենք: Այնպես որ մեր տան հիմքն էլ է ամուր, տանիքն էլ»:

Թշնամու աչքի առաջ, գյուղի ծայրին, ամենավտանգավոր տների արանքում պատահած մարդիկ, բոլորը խոսում են կրակոցների մասին։ Այսպես է 30 տարի, խոսք ու զրույցի թեման՝ անփոփոխ է. «Ուրիշ բան ունե՞նք, ցավդ տանեմ, ուրիշ խոսելու բան չունենք»:

Սերժիկ Անդրեասյանը հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է։ Սերունդների մասին նրա դատողություններն աչքով տեսածի արձանագրություն են։ Համոզված է՝ նոր սերունդը տարբեր է, սեփական աչքով է տեսնում. «էս գյուղում հուսալի սերունդ ունենք, մեկը մեր Զավենն է, իմ աշակերտը, իմ ընկերը»:Զավենը պարոն Պապյանն է, հիմա բոլորը նրա ընտանիքի մասին են խոսում։ Տղա է ամուսնացնում գյուղում, որտեղ 1000 բնակչից 600–ը թոշակառու են։ Սպասվող հարսանիքի մասին կխոսեն երկար, պատուհասած դժբախտությունների մասին՝ քիչ: Միայն հաճախ կրկնում են, որ իրենց գլխով շատ բան է անցել, ինչպես ընկեր Անրեասյանն է ասում, համբերության առիթն է տարբեր. «Մենք վաղվա նկատմամբ բարեհոգի մարդիկ ենք»:

Կարդացեք նաև

Թշնամու աչքի առաջ, գյուղի ծայրին, ամենավտանգավոր տների արանքում պատահած մարդիկ, բոլորը խոսում են կրակոցների մասին։ Այսպես է 30 տարի, խոսք ու զրույցի թեման՝ անփոփոխ է. «Ուրիշ բան ունե՞նք, ցավդ տանեմ, ուրիշ խոսելու բան չունենք»: Գյուղում ձմռան պատրաստություն է: Արաքսյա Խաչատրյանը հույս ունի, որ գուցե ձմռանը թոռները արձակուրդին գան գյուղ. «Ավելուկը նրանց համար եմ չորացնում»:

Մովսեսում համոզված են. այս գյուղը մի երկիր ոտքի կհաներ, ափսոս թշնամին հանգիստ չի տալիս. «էս կռիվը չեղեր հա մեզ պես ըլիր չէր։ ես էլ եմ աշխատող ըլալ, սա էլա աշխատող ըլալ»։

Տարիներով հավաքված գրքերով ու մեկ անգամ քիթ մտնող ու երբեք դուրս չեկող գրքերի հոտով՝ Հայաստանի բոլոր գյուղերում գրադարանները նման են։ Գրադարանում կա 9400 գիրք, որոնց փրկել են ինչից հնարավոր էր: Վերջին անգամ՝ սելավաջրից: Գրադարանավարուհին՝ Ալվարդ Ավալյանը ընթերցողների նախասիրությունները միանգամից ցույց է տալիս. «Շատ ընթերցվող գրքերը հիմնականում շուտ փչացել են»:

Նույնիսկ ամենամաշված գրքերը, որոնք փրկել էլ չի լինի, դեն չի նետում, ձեռքը չի գնում։ Առանձին գրադարակում շարել է, սպասում է գիտության մի հրաշքի։ Սերժ Անդրեասյանի կինը՝ Սաթիկ տատը հենվում է հարևանի տան պատին՝ մի քիչ հանգստանալու, մինչև իրենց տուն դեռ ճանապարհ կա։ Հարևանի տանը վերջին անգամ 10 տարի առաջ է եղել, 10 տարի կլինի՝ տունը լքված է, արդեն քանդվում է։ Տան թոռները հազվադեպ են այս կողմերում երևում։ Հարևանի թոռներին էլ տանում է իր տուն, հյուրասիրում քաղցր մրգերով, որոնք նման են նրանց տատի ու պապի աճեցրածներին։ Մովսեսում համոզված են. այս գյուղը մի երկիր ոտքի կհաներ, ափսոս թշնամին հանգիստ չի տալիս. «էս կռիվը չեղեր հա մեզ պես ըլիր չէր։ ես էլ եմ աշխատող ըլալ, սա էլա աշխատող ըլալ»։

Սերժն ու Սաթիկ Անդրեասյաններն ամուսնացած են ճիշտ 61 տարի, ամեն ինչ մոռացող ամուսնուն թվերը Սաթիկ տատն է հիշեցնում։ Իսկ պապը, ինչպես բոլոր կարևոր մտքերի ավարտին, հոգատար պարտադրանքով ուղարկում է միրգ ուտելու։

 

Տարածել

Երկնքից երեք խնձոր ընկավ
Երկնքից երեք խնձոր ընկավ

Նարինե Աբգարյան

5800 ֏

Նկարագրություն

Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։  

Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: