Մաստեր Պրինտը հասույթի մի մասը տրամադրում է հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին

February 10, 2018

Մաստեր Պրինտ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին։ Տպարանում աշխատում են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց համար ստեղծված են աշխատանքային բոլոր պայմանները: Ընկերությունը նպատակ ունի աշխատատեղեր բացել նաև նրանց համար, ովքեր տեղաշարժվում են սայլակներով: Նպատակի իրականացման միակ խոչընդոտը տարածքն է, որը պետք է ընդլայնել՝ ֆինանսական անհրաժեշտ միջոցների պարագայում: 
Մաստեր Պրինտը սոցիալական ձեռնարկատիրություն է, որը կարևորում է մարդասիրական գործունեությունը և իր աշխատանքով նպաստում հաշմանդամություն ունեցող անձանց, առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնդիրների լուծմանը։ 
Այն իր տարեկան հասույթի մի մասը տրամադրում է հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին: Սա հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք կարողանան լուծել հաշմանդամների որոշակի խնդիրներ: Մաստեր Պրինտում գործում է հատուկ զեղչային համակարգ բոլոր հասարակական կազմակերպությունների համար։
Բազմաֆունկցիոնալ տպարանն իր հաճախորդներին առաջարկում է դիզայներական և տպագրական աշխատանքների լայն տեսականի՝ լազերային, օֆսեթ, լայնաֆորմատ  տպագրություն, տարբեր մակերևույթների (սպասք, գործվածք) և նյութերի վրա տպագրություն և փորագրում։ Այն գտնվում է Ամիրյան 18ա հասցեում: 

https://www.facebook.com/masterprint.am/


Հեռախոսահամարներ՝



  • 012-400-247

  • 041-400-247

  • 094-400-247