«MasterCard»-ը գաղտնաբառի փոխարեն կօգտագործի սելֆին

July 7, 2015

«MasterCard» ընկերությունը ներկայացրել է նոր ծրագիր, որի շրջանակներում օնլայն գնումների հաստատման համար կատարվելու է օգտագործողի դեմքի սքանավորման միջոցով: Դեմքի հաջող սքանավորման դեպքում, ապրանքը հասանելի է դառնալու հանրության համար:
bsmart.am կայքը գրում է, որ օնլայն գնումների վերջին փուլում օգտագործողները ստիպված են լինելու նկարել իրենց դեմքը: MasterCard-ը ենթադրում է, որ սա փոքր ինչ ավելի հարմար է, քան գաղտնաբառը: Նման քաղաքականությամբ ընկերությունը ցանկանում է կրճատել խարդախությունների մակարդակը: