[ Tribute ] Նա, ով կապրի հավերժ. Ֆրեդի Մերկյուրի

November 24, 2016



  • Մեզ այդպես չթողեցին Ռուսաստան. վախենում էին, որ կայլասերենք իրենց ջահելներին:




  • Գիրք համարյա չեմ կարդում. կարծում եմ` ժամանակի վատնում է: Գիտեմ, որ ինձ կքարկոծեն սրա համար:




  • Որքան շատ, այնքան լավ. եվ այսպես` ամեն ինչում:




  • Ժամանակակից արվեստը կնոջ պես է. նրանից հաճույք չեք ստանա, եթե փորձեք հասկանալ նրան /այն/:




http://www.youtube.com/watch?v=mLRjFWDGs1g

  • Ես շատ փող եմ վաստակել ու կարող էի շատ լավ էլ ապրել ամբողջ կյանքում, բայց ես միշտ պիտի ինչ-որ բանն անեմ: Էներգիա շատ ունեմ, այն պետք է դուրս հորդա: Ես չեմ կարող աննպատակ թավալ տալ անկողնում:

  • Որքան շատ են հոգսերս, այնքան լավն են երգերս:

  • Բեմում ես էկստրավերտ եմ, բայց թե ինչպիսին եմ կյանքում… բոլորովին այլ պատմություն է:


http://www.youtube.com/watch?v=Zqct2SGoDE0


  • Երգերը նոր շորի պես են. մի որոշ ժամանակ կրում ես, հետո ազատվում ես դրանցից:




  • Ես 9 տարի եմ անցկացրել գիշերօթիկում, ծնողներիս քիչ եմ տեսել: Ու սովորել եմ ինքնուրույն լուծել իմ խնդիրները, իմ ուժերով պաշտպանել պատիվս:




  • Ճիշտն ասած` պատրաստվում էի իլյուստրատոր դառնալ, բայց ուրախ եմ, որ միտքս ժամանակի´ն փոխեցի:




  • Ուզում եք ինձնից հարցազրո՞ւյց վերցնել: Հիմարություն մի´ արեք:




http://www.youtube.com/watch?v=Zqct2SGoDE0