Messenger-ը նմանակում է Snapchat-ին. Facebook-ով հնարավոր կլինի ուղարկել անհետացող հաղորդագրություններ

March 13, 2017

Facebook Messenger-ի թիմը թողարկել է  Messenger Day-ը, որը նոր հնարավորոթյուն է անհետացող ֆոտո-վիդեո հաղորդագրությունների փոխանակման համար: Օգտագործելով Messenger-ի տեսախցիկը` օգտատերերը կարող են իրենց Day–ում  ավելացնել մեդիա նյութեր և  կիսվել  կյանքի ակնթարթներով նրանց հետ, ում հետ կցանկանան: Ուղարկված հաղորդագրությունները պահպանվում են  24 ժամ, որից հետո ջնջվում:
[embed]http://www.facebook.com/messenger/videos/1227636360689375/[/embed]
Messenger-ի այս թարմացումը Snapchat-ում նմանատիպ գործառույթի կլոնն է՝ հեծանիվ չեն հորինել: Անցած տարի նման գործառույթ հայտնվեց  Snapchat-ում (Snapchat Stories), որից հետո այն կրկնօրինակեց նաև Instagram-ը (Instagram Stories), այնուհետև WhatsApp-ը (WhatsApp Status): Իսկ 2016-ին ինքնաոչնչացող հաղորդագրությունների գործառույթ ավելացավ նաև ВКонтакте -ում:
Messenger Day-ի միջոցով հնարավոր է սելիֆիներ անել, վիդեոներ նկարել, դրանց ավելացնել տեքստեր, սթիքերներ, անիմացիա: Կատարված աշխատանքը երևում է մենյուի Day բաժնում, որը կարելի է դարձնել գաղտնի կամ բաց բոլորի համար: Ստացված մեդիա բովանդակությունը հնարավոր չէ պահպանել կամ կիսվել այդ ամենով նորությունների ժապավենում:

Փորձագետները Facebook Messenger-ի թիմի այս գործառույթը բնորոշեցին բիզնես-շահ, սա միայն նոր հարթակ է գովազդային նյութերը մոնետիզացնելու համար:
Messenger Day ամբողջությամբ չի կրկնօրինակում մյուս մեսինեջրներին: Չկա լայքերի հաշվիչը և հնարավոր չէ ռեակցիաներ դնել հրապարակումներին, Boomerang վիդեոներ տեղադրել և  կիսվել GIF-նկարներով:

Messenger Day-ի հնարավորությունները



  • Արագ տեսախցիկ՝ մեկ հպումով

  • Հատուկ էֆեկտներ, նկարները հնարավոր է զարդարել 5000 շրջանակներով, էմոջիներով և սթիքերներով

  • Հնարավոր է ընտրել լսարան և մեկ ֆոտոպատմությունը միանգամից ուղարկել մի քանի ընկերների կամ խմբերի


Նոր գործառույթն առայժմ գործում է միայն ԱՄՆ տարածքում: Մյուս երկրներին թարմացումը կհասնի աստիճանաբար՝ առաջիկա շաբաթների ընթացքում: Օգտատերերից շատերը Facebook Messenger-ի  անհետացող հաղորդագրությունների հնարավորությունը  համարեցին պարզապես «քոփի-փեստ», առանց որևէ նորարարության: