ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Արգենտինահայ գրողը այցելել է Բրյուսովի համալսարան

Արգենտինահայ գրողը այցելել է Բրյուսովի համալսարան և շփվել իսպանախոս ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Արդեն մեկ շաբաթ հայրենիքում գտնվող արդենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Բրյուսովի անվան համալսարան: Կրթական այս հաստատությունում 2018-ից գործում է արգենտինական կենտրոն, որտեղ հնարավորություն ունեն իսպաներեն ուսումնասիրող ուանողներն ու իսպանական,

Փոքրիկ Արգենտինա՝ Երևանի սրտում: Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 413-րդ լսարանը Մագդա Թախտաճյանի համար իսկական Լատինական Ամերիկա է. հենց այստեղ են միախառնվել հայկական ու արգենտինական մշակույթները. «Առաջին անգամ եմ Բրյուսովի համալսարանում, հրաշալի տպավորություններ ունեմ: Շատ ոգևորվեցի, երբ ներս մտնելիս պատերին կարդացի Կորտասարի ու Բորխեսի խոսքերը, տեսա ինձ հարազատ վայրերի լուսանկարները: Բայց ամենից շատ ինձ ոգևորեցին ուսանողները: Հաճելի էր շփվել, մտքեր փոխանակել: Կարծոմ եմ՝ նաև հենց այսպես են ամրապնդվում Հայաստան-սփյուռք կապերը»:

    

Newmag հրատարակչությունն արգենտինահայ հեղինակի ամենահայտնի վեպը՝ «Ռոջավան» թարգմանել է հայերեն: Մագդա Թախտաճյանն ընդգծում է՝ իր վեպի հայերեն թարգմանությունն ունի առանձնահատուկ կարևորություն: Համակարծիք է նաև Հայաստանում Արգենտինայի դեսպանը: Մարիանո Վերգարան շեշտում է՝ Մագդայի այցն ու նրա գրքի թարգմանությունն ամրապնդում են հայաստանցիների և արգենտինացիների կապը:

      

                                                                  

«Շատ եմ կարևորում Մագդայի հայաստանյան այցը, շատ կարևոր է նրա ուղերձը, որը ուղղված է ոչ միայն հայ կանանց, արգենտինահայ համայնքին, այլև աշխարհի բոլոր կանանց: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների գործակցությունն ավելի է ամրանում: Շնորհակալ եմ Newmag-ին, որ հայերեն թարգմանեց այս գիրքն ու կազմակերպեց Մագդայի հայաստանյան այցը»:

     

Մագդա Թախտաճյանն իր վեպի և այն գրելու շարժառիթների մասին առաջիկայում կպատմի նաև Երևանի պետական համալսարանում: Արգենտինահայ գրողը շեշտում է՝ հայ ուսանողների հետ շփումն ու նրանց հետաքրքրությունը ստեղծագործելու ուժ են տալիս իրեն:

Կարդացեք նաև

 

 

Տարածել