Tesla-ի կապիտալը հասել է տրիլիոն դոլարի, Իլոն Մասկի կարողությունը` 250 միլիարդի ավելի (լուսանկարներ)

October 27, 2021

Newmag-ը 2021-ին հայերեն թարգմանեց ու հրատարակեց դարի ամենանորարար մարդու՝ Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր ու անկանխատեսելի գործարարի կենսագրությունը։ Իր երազանքներին հավատալով ու դրանք իրագործելով՝ Մասկն իր էներգիան և հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն: Այս տարի նա գլխավորեց Forbes-ի ցուցակը. տարեվերջին էլ ֆինանսական նոր ռեկորդ է սահմանել։

Ամենևին էլ պատահական չէ, որ Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերության կապիտալիզացիան գերազանցել է տրիլիոն դոլարը։ Forbes-ի տվյալով՝ Tesla-ի բաժնետոմսերը աճել են ավելի քան 9%-ով։ Սա այն գործարքի շնորհիվ, որը կնքվեց աշխարհի ամենահին ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Hertz-ի հետ։ Ընկերությունը Tesla-ից գնելու է 100,000 էլեկտրամեքենա: Սա պատմության մեջ ամենամեծ գնումներից է: Միայն այս գործարքը Tesla-ին կբերի մոտ 4,2 միլիարդ դոլար։

Tesla-ի բաժնետոմսերի աճի ֆոնին ավելացել է նաև ընկերության հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը։ Forbes-ի և Bloomberg-ի տվյալներով՝ այն առաջին անգամ գերազանցել է 250 միլիարդ դոլարը։ Tesla-ն առաջին անգամ հասել է տրիլիոն դոլարի շուկայական կապիտալի՝ ընկերության հիմնադրումից 11 տարի անց: Նախկինում միայն Apple-ին, Microsoft-ին, Amazon-ին և Alphabet-ին (Google-ի մայր ընկերությանը) էր հաջողվել հասնել ֆինանսական նման արդյունքի։

 

Իլոն Մասկը 2021-ի հունվարին առաջին անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը։ Մինչև այդ, 3 տարի շարունակ այդ տեղը զբաղեցնում էր Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։

Իսկ նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերությունն ավարտել է Տեխասի տիեզերակայանում Starship երկաստիճան բազմակի կրիչի հավաքման աշխատանքը։ Հրթիռի վերջնական տարբերակը փորձարկվելու է Մեքսիկական ծովածոցում՝ ուղեծրային թռիչքի ժամանակ։ Ժամկետը դեռևս չի նշվում։

Կարդացեք նաև

«Իլոն Մասկ» գրքում տեղ են գտել ապագայի մարդու ամենախենթ երազանքները, դրանք իրագործելու ճանապարհները։ Իլոն Մասկի գաղափարները կստիպեն ընթերցողին աշխատել ու գումար հավաքել ոչ թե , օրինակ, ծովային հանգստի կամ նոր մեքենայի, այլ Տիեզերք թռչելու համար։

Կարդացեք նաև