SpaceX. Ամբողջ ճշմարտությունն ապագայի մարդու երազանքների մասին (տեսանյութ)
Իլոն Մասկը SpaceX ընկերությունը հիմնադրել է 2002-ին, որը տիեզերք բեռների փոխադրմամբ զբաղվող աշխարհի ամենամեծ մասնավոր ընկերությունն է: SpaceX-ի գլխավոր նպատակը կարմիր մոլորակի՝ Մարսի գաղութացումն է: Մասկը կարծում է, որ մարդիկ պետք է ապրեն տարբեր մոլորակն
SpaceX-ը պատմությունն ամենախենթ գաղափարներն իրականություն դարձնելու և ապագան տեսնելու մասին է։ Այն մասին, թե ինչպես մի խումբ մարդիկ անհավանական ապագան դարձրին ներկա։ Հենց ապագայի մարդու երազանքները, դրանք իրագործելու ճանապարհներն ու ցանկություններն իրագործելու մասին է Newmag-ի հրատարակած «Իլոն Մասկ» գիրքը:
SpaceX-ի հիմնադրման սկզբում Մասկը նպատակ ուներ փոքր կաթնասուններ և բույսեր ուղարկել Մարս: Դրա համար նա ցանկանում էր ձեռք բերել ԽՍՀՄ-ի հին հրթիռները: Բայց ռուսական իշխանությունը յուրաքանչյուրի համար պահանջում էր 8 միլիոն դոլար: Դրանից հետո Մասկը որոշում է պատրաստել սեփական հրթիռները՝ ավելի էժան և շահավետ, քան մաշված Խորհրդային հրթիռների համար վճարել այդ աստղաբաշխական գումարները:
Իլոն Մասկի մյուս գաղափարը կստիպի աշխատել ու գումար հավաքել ոչ թե ծովային հանգստի կամ նոր մեքենայի, այլ Տիեզերք թռչելու համար։
Մասկը հուզված թռիչքից առաջ SpaceX-ի ցանկացած նոր թռիչք պատմական է ու ռեկորդային։ Իլոն Մասկի ու իր թիմի ամենաառանցքային նպատակը մարդկությունը բազմամոլորակային քաղաքակրթություն դարձնելն է։ Մարդկությունը դեռ դժվարությամբ է ընկալում, որ տիեզերքը նվաճելը ոչ թե գիտաֆանտաստիկ ժանրից է, այլ հստակ նպատակ, որին SpaceX-ը քայլ առ քայլ մոտենում է:
SpaceX-ի ամենաքննարկվող և Իլոն Մասկի ամենահեղափոխական գալափարն, իհարկե, Մարսի գաղութացումն է։ Ամենևին էլ անհնար չէ, որ տարիներ հետո Մարս մոլորակում մեկ միլիոն բնակչությամբ քաղաք կստեղծվի: Մասկի պատկերացմամբ, մարդիկ Մարսի վրա կապրեն իրենց իսկ պատրաստած սնունդն ուտելով ու առանց պետական համակարգի:
Իլոն Մասկի մյուս գաղափարը կստիպի աշխատել ու գումար հավաքել ոչ թե ծովային հանգստի կամ նոր մեքենայի, այլ Տիեզերք թռչելու համար։ Տիեզերագնաց դառնալու երազանքն այդպես էլ չիրականացրած մարդիկ տիեզերական ճամփորդության կարող են գնալ զբոսաշրջային թռիչքներով։ Այս ճամփորդությունն իհարկե թանկ կարժենա՝ մի քանի տասնյակ միլիոն դոլար և ավելի։
Կարդացեք նաև
- Իլոն Մասկի գերխելացի ու ամենահմայիչ հայտնագործության՝ Տեսլայի մասին (տեսանյութ)
- Ի՞նչ չգիտենք ապագայի սուպեր մարդու՝ Իլոն Մասկի մասին (տեսանյութ)
- Newmag-ը ներկայացնում է SpaceX, Tesla և SolarCity ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կենսագրությունը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Իլոն Մասկ» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Արդեն 2026-ին Մասկը ծրագրում է օդաչուավոր թռիչք կազմակերպել Մարս. մինչև այս, մարդը Լուսնից հեռու չի թռել. սա կլինի պատմական ուղևորություն ու ևս մեկ քայլ տիեզերքը նվաճելու ճանապարհին: